Աշխատանքային շաբաթ
Արտաքին տեսք
Աշխատանքային շաբաթ, աշխատանքային իրավունքում՝ 1․ օրացուցային շաբաթվա մեջ աշխատանքի օրենքով սահմանված տևողությունը։ Աշխատանքային շաբաթի նորմալ տևողությունը չի կարող գերազանցել 40 ժ, իսկ որոշ կատեգորիայի աշխատողների (օրինակ, վնասակար պայմաններում զբաղվածների, (անչափահասների) համար սահմանված է կրճատ աշխատանքային շաբաթ՝ 36 ժ, 24 ժ։ 2․ Աշխատաժամանակի ռեժիմ, որը որոշում է օրացուցային շաբաթվա մեջ աշխատանքային և հանգստյան օրերի թիվը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 410)։ |
|