Ան-26-ի աղետը Գյումրիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ան-26-ի աղետը Գյումրիում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականդեկտեմբերի 26, 1993
ՎայրՇիրակ օդակայան, ,  Հայաստան
Թռիչքի վայրԿրասնոդար օդանավակայան
Վերջնական կետՇիրակ օդակայան
Զոհվածներ35 մարդ[1]
Aviation Safety Network ID19931226-0
Օդանավ
ԱվիաընկերությունKuban Airlines
Կողային համարRA-26141
Կենդանի մնացած1

Ան-26 ինքնաթիռի աղետը Գյումրիում. ավիավթար, որ տեղի է ունեցել 1993 թվականի դեկտեմբերի 26-ին` Գյումրիի օդանավակայանում, ռուսական «Կուբանի ավիաուղիներ» ավիաընկերության Ան-26 ինքնաթիռի վայրէջքի ժամանակ[2]։ Ավիավթարի արդյունքում զոհվել է 35 մարդ։

Ինքնաթիռը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մակնիշը - Ան-26Բ
  • Կողային համարանիշը - RA-26141
  • Գործարանային համարը - 12903
  • Սերիական համարը - 129-03
  • Արտադրությունը - 1983թ.

Աղետի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ան-26 ինքնաթիռն իրականացնում էր կոմերցիոն չվերթ Կրասնոդարից Գյումրի[3]։ Ուղեբեռի ընդհանուր քաշը կազմում էր 2900 կգ` ներառյալ երկու ՎԱԶ-2121 «Նիվա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինքնաթիռի անձնակազմը բաղկացած էր հինգ հոգուց։ Համաձայն անձնակազմի կողմից ստացված եղանակի մասին տեղեկատվության, Գյումրիում ամպամած էր և մառախուղ, տեսանելիությունն իջել էր մինչև 200, իսկ ուղղահայաց տեսանելիությունը` 60 մետր։ Այնուամենայնիվ ինքնաթիռի հրամանատարը թռիչքի որոշում է կայացրել։ Մոսկվայի ժամանակով ժամը 17։30-ին ինքնաթիռը պատրաստ էր թռիչքի։ Անձնակազմը շարժիչը միացնելու թույլտվություն է խնդրել կարգավարից, սակայն վերջինս արգելել է, պատճառաբանելով, որ դա թռիչքների ղեկավարի ցուցումն է։ Ինչպես հետագայում պարզվել է, այդ հրահանգը կարգավարը տվել էր` ցանկանալով ինքնաթիռ նստեցնել անտոմս ուղևորների։ Մինչ ինքնաթիռը կանգնած է եղել, կարգավարի ջանքերով օդանավ են բարձրացել ևս ութ ուղևորներ` իրենց ուղեբեռներով։ Երբ ինքնաթիռը սկսել է շարժվել, այդ ընթացքում օդանավ են բարձրացել ևս 13 ուղևոր։ Արդյունքում ինքնաթիռի ծանրաբեռնվածության հաշվարկային քաշը կազմել է 5628 կգ, որի պատճառով թռիչքային քաշն արդեն կազմել է 26246 կգ, այսինքն արդեն իսկ առկա է եղել 2246 կգ-ով գերբեռնվածություն` թույլատրված 24000 կգ-ի փոխարեն։

Ժամը 18։46-ին ինքնաթիռը հինգ անձնակազմի անդամներով և արդեն 31 ուղևորներով թռիչք է իրականացրել։ Մոտենալով Գյումրու օդանավակայանին, ինքնաթիռն զբաղեցրել է 4500 մ բարձրություն։ Կարգավարը փոխանցել է, որ օդանավակայանում տեսանելիությունն ընկել է մինչև 400 մետրով, իսկ օդակայանի ճնշումը` 642 մմ սնդիկի սյուն, որից հետո թույլ է տվել իջնել` վայրէջք կատարելու։ Եվ անձնակազմը, և կարգավարը տեղյակ էին, որ եղանակային պայմանները ցածր են մինիմումից, այնուամենայնիվ ինքնաթիռը գնացել է վայրէջքի։ Ինքնաթիռից զեկուցել են նաև 640 մմ սնդիկի սյուն ճնշման վերաբերյալ, որը քիչ էր կարգավարի հայտնած ճնշումից` 642 մմ սնդիկի սյուն, ինչի պատճառով բարձրաչափերի ցուցմունքը 26 մետրով բարձր էր։ Սակայն կարգավարը չի ուղղորդել անձնակազմին։ Հետագայում, քննության ընթացքում պարզվել է, որ անձնակազմը բարձրությունը չափել է ռադիոբարձրաչափով, որը օդակայանի ճնշման հետ կապված չէ և այդ իսկ պատճառով բարձրաչափերի սխալ կարգավորումը թռիչքի ելքի վրա չի ազդել։

Անձնակազմի հրամանատարի գործած մի շարք սխալների, ինքնաթիռի գերծանրաբեռնված լինելու և արագության կորստի պատճառով, ժամը 20։57։01-ին, 60° աջ կողաթեքումով, 20 մ/վ ուղղահայաց և թռիչքային 150 կմ/ժ արագությամբ, ինքնաթիռը ցած է ընկել` թռիչքուղուց ձախ։ Հարվածից հետո ինքնաթիռը ամբողջովին կործանվել է ու այրվել։ Ուղևորներից մեկը ծանր վնասվածքներ էր ստացել, սակայն ողջ էր մնացել, իսկ մյուս 35 հոգին (30 ուղևոր և 5 անձնակազմի անդամ) զոհվել էին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.baaa-acro.com/crash/crash-antonov-26b-gyumri-35-killed
  2. «Антонов Ан-26Б RA-26141 а/к Авиалинии Кубани - АЛК - карточка борта» (ռուսերեն). Russianplanes.net. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  3. «Катастрофа Ан-26Б а/к Авиалинии Кубани в а/п Гюмри (борт RA-26141), 26 декабря 1993 года» (ռուսերեն). AirDisaster.ru. Վերցված է 2015 թ․ հունվարի 13-ին.