Անցումային պրոցես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անցումային պրոցես, մեխանիկական, Էլեկտրական, հիդրավլիկ և այլ համակարգում՝ նրա պարամետրերի կամ արտաքինից ներգործող ուժերի փոփոխության հետևանքով մեկ հաստատուն ռեժիմից մյուսին անցնելիս առաջացող երևույթ։ Անցումային պրոցես է առաջանում, օրինակ, երբ գնացքը հանգստի վիճակից սկսում է շարժվել և հասնում է մինչև մի որոշակի արագության, կամ երբ Էլեկտրական համակարգում կատարվում է որևէ առանձին մեքենայի (գեներատորի, շարժիչի, տրանսֆորմատորի) անջատում կամ միացում։ Երկու դեպքում էլ համակարգը մեկ հաստատուն ռեժիմից անցնում է մյուսին։ Անցումային պրոցեսները պայմանավորված են համակարգի կամ մեքենայի իներցիայով։ Մեքենաների և զանազան համակարգերի ստեղծման համար կարևոր է, որ ամենահնարավոր անցումային պրոցեսները նրանցում լինեն կայուն, այսինքև՝ որպեսզի գործող համակարգերը (մեքենաները) գրգռվելուց հետո անցնեն նոր հավասարակշռված, կայուն վիճակի։ Անկայուն անցումային պրոցեսը առաջ է բերում համակարգի քայքայում կամ աշխատունակության կորուստ։ Անհրաժեշտ է նաև ապահովել, որ անցումային պրոցեսը ընթանա որոշակի ժամանակամիջոցում։

Անցումային պրոցեսներն ուսումնասիրում, նրանց բնույթը որոշում են փորձարարական կամ մաթեմատիկական հաշվարկների մեթոդներով։ Առանձնապես արդյունավետ արդյունքներ են ստացվում թվանշանայիև և անալոգային հաշվողակաև մեքենաներ և անցումային պրոցեսների մասնագիտացված անալիզատորներ կիրառելիս։ Դրանց օգնությամբ լուծվում են անցումային պրոցեսների համապատասխան դիֆերենցիալ հավասարումները կամ վերլուծվում այդ հավասարումևերի պարամետրերի միջև եղած առնչություnները։ Անցումային պրոցեսների ուսումնասիրությունը մեծ դեր է խաղում ավտոմատ կառավարմամբ ժամանակակից մեքենաների, տիեզերական ապարատների և ավտոմատիկայի ու հեռուստամեխանիկայի այլ բարդ համակարգերի ստեղծման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 460 CC-BY-SA-icon-80x15.png