Անտոն Վասիլև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Վասիլև
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ և տնտեսագետ
Ծննդյան օր մայիսի 12, 1954(1954-05-12) (69 տարեկան)
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Անտոն Վասիլև (ռուս.՝ Антон Всеволодович Васильев, մայիսի 12, 1954(1954-05-12)), ռուսական դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1983 թվականից տնտեսական գիտության թեկնածու։

Տարբեր դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ և Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտերկրում։

1976-1996 թվականներին՝ Չինաստանում երեք անգամ ծառայել է ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի դեսպանատներում։ Չինաստանում աշխատանքի ընդմիջման ժամանակ, աշխատել է ԽՍՀՄ ԱԳՆ-ում և Ռուսաստանի ԱԳՆ-ում, այդ թվում եղել է ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

  • 1993-1996 թվականներին՝ Չինաստանում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական։
  • 1996-2002 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ անվտանգության և զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2002-2007 թվականներին՝ Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների բաժանմունքին առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ։
  • 2008 թվականի հունվարի 14-ից-2014 թվականի մարտը՝ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան։ Պատասխանատու էր արկտիկական խնդիրների շուրջ աշխատանքների համակարգման համար։ Զբաղեցրել է Բարենցևի խորհրդի/Եվրաարթյան տարածաշրջանի ավագ պաշտոնյաների կոմիտեի նախագահի և Արկտիկական խորհրդում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի պաշտոնները[1]։

2014 թվականի մարտի 6-ից՝ Իսլանդիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (2000 թվականի մայիսի 29)՝ երկարամյա բեղմնավոր աշխատանքի և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի անցկացմանը ակտիվ մասնակցության համար[3]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1993 թվականի հունիսի 2)[4]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2005 թվականի օգոստոսի 23)[5]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2016 թվականի փետրվարի 10)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Антон Васильев и его экспертное мнение на arctic-info.ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  2. Указ Президента Российской Федерации от 6 марта 2014 года № 125 «О назначении Васильева А. В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Исландии»
  3. Награды Родины // Журнал «Дипломатический вестник», июль 2000 года
  4. Указ Президента Российской Федерации от 2 июня 1993 года № 831 «О присвоении Васильеву А. В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса»
  5. Указ Президента Российской Федерации от 23.08.2005 г. № 976 "О присвоении дипломатических рангов"
  6. «Указ Президента Российской Федерации от 10.02.2016 № 55 "О присвоении дипломатических рангов"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]