Անտոն Լեգաշով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտոն Լեգաշով
Ծնվել է1798[1][2][3]
ԾննդավայրԼիպովկա (գյուղ, Լունինսկի շրջան), Մոկշանի գավառ, Պենզայի գուբերնիա
Վախճանվել է1865[4][2]
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչAlexander Varnek?
Anton Mikhaylovich Legashev Վիքիպահեստում

Անտոն Միխայելովիչ Լեգաշով (ռուս.՝ Легашёв, Антон Михайлович, 1798[1][2][3], Լիպովկա (գյուղ, Լունինսկի շրջան), Մոկշանի գավառ, Պենզայի գուբերնիա - 1865[4][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս դիմանկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1798 թվականին Պենզա Մոկշայի շրջանի Լպովկա գյուղում, քաղքենի ընտանիքում: Մանկության տարիներին նախ երաժշտության դասեր է ստացել, ապա սովորել է ատաղձագործություն: 1820 թվականին, երբ արդեն Սանկտ Պետերբուրգում էր, որպես ազատ ունկնդիր հաճախում է Իմպերիալիստական արվեստի ակադեմիա: Ուսանում է Ա.Գ. Վառնեկինի մոտ և հմտանում դիմանկարչության բնագավառում: 1824 թվականին իր աշխատանքների համար արժանանում է արծաթե մեդալի[5]: 1825 թվականին Ակադեմիական կոմիտեն ներկայացնում է միջնորդագիր, որպեսզի գեղանկարչին իր կատարած աշխատանքի համար շնորհեն 14-րդ կարգի նկարչի կոչում, սակայն կայսեր Նիկոլայ I-ը մերժում է միջնորդագիրը:

Կոմիտեի ղեկավարին ուղարկում է գրություն, որում ասվում է.

Aquote1.png Ես տեսա աշխատանքը և գտնում եմ,որ վաղ է կարգ շնորհել: Հարկավոր է տալ մեկ տարի ժամանակ աշխատանքները վերափոխելու և բարելավելու համար, ապա նոր միայն կարգ շնորհել Aquote2.png

1829 թվականին արվեստագետը կոչում է ստանում Չինաստանի ուղղափառ եկեղեցու կողմից[6], որտեղ նա կարճ ժամանակում մեծ հռչակ է ձեռք բերում: Նրա նկարները մեծ պահանջարկ ունեին:

Արվեստագետի 1839 թվականի զեկույցից հայտնի է դառնում, որ Պեկինում նա կատարել է 26 խոշոր պատմական ու հոգևոր նկարներ և 24 դիմանկար՝չինական գահակալների նկարներով, որոնց մի մասը այժմ պահվում է ռուսական թանգարաններում[7].:

Legashov Anton (1798 - 1865) 02.jpg Legashov Anton (1798 - 1865) 03.jpg Legashov Anton Portrait of an Elderly Chinese.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/346778
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  3. 3,0 3,1 RKDartists
  4. 4,0 4,1 4,2 RKDartists
  5. П. Н. Петров, «Сборник материалов для истории Имп. СПб. Академии художеств», ч. II, стр. 199, 240, 241, 429.
  6. А. Н. Андреев, «Живопись и живописцы главнейших русских школ», стр. 560.
  7. Ровинский Д. А., «Подробный словарь русских граверов ХVI—XIX вв.», стр. 403.