Անտոնի Մարտի
Անտոնի Մարտի կատ.՝ Antoni Martí Petit | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1963[1] |
Ծննդավայր | Էսքալդես-Էնդորգան, Անդորրա |
Մահացել է | նոյեմբերի 6, 2023[2][3] (60 տարեկան) |
Մահվան վայր | Էսքալդես-Էնդորգան, Անդորրա[4][3] |
Քաղաքացիություն | Անդորրա |
Կրթություն | École nationale supérieure d'architecture de Toulouse? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ճարտարապետ |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the General Council of Andorra?, Prime Minister of Andorra? և Member of the General Council of Andorra? |
Կուսակցություն | Democrats for Andorra?[5] և Liberal Party of Andorra?[6] |
Antoni Martí Petit Վիքիպահեստում |
Անտոնի Մարտի (կատ.՝ Antoni Martí Petit, հուլիսի 30, 1963[1], Էսքալդես-Էնդորգան, Անդորրա - նոյեմբերի 6, 2023[2][3], Էսքալդես-Էնդորգան, Անդորրա[4][3]), անդորրացի պետական և քաղաքական գործիչ, 2011 թվականի մայիսի 12-ից մինչև 2015 թվականի մարտի 23 և 2015 թվականի ապրիլի 1-ից մինչև 2019 թվականի մայիսի 16-ը եղել է Անդորրայի կառավարության ղեկավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոնի Մարտին ծնվել է 1963 թվականի հուլիսի 30-ին, Էսքալդես-Էնդորգանում։ Եղել է ճարտարապետ, ավարտել է Թուլուզի համալսարանը։ Քաղաքական գործունեությամբ սկսել է զբաղվել 1994 թվականին՝ դառնալով Անդորրայի Լիբերալ կուսակցության անդամ։ 1994-2003 թվականներին ընտրվել է Անդորրայի խորհրդարանի պատգամավոր։ 2003-2011 թվականներին եղել է Էսքալդես-Էնդորգանի քաղաքապետը։ 2011 թվականի փետրվարից մինչև 2019-ը թվականը գլխավորել է «Անդորրայի դեմոկրատներ» ընտրական դաշինքը։ 2011 թվականի ապրիլի 3-ի վաղաժամկետ ընտրություններում դաշինքը ստացել է խորհրդարանում տեղերի բացարձակ մեծամասնությունը (ձայների 53%-ը), իսկ մայիսի 11-ին Անդորրայի կառավարության նոր նախագահ է Անտոնի Մարտին։ Նրա նախընտրական քարոզարշավի հիմնական թեման եղել է եկամտային հարկի ներդրումը կանխելը։
2015 թվականի մարտին կայացած ընտրություններում «Դեմոկրատները հանուն Անդորրայի» հաղթանակից հետո (37%) նա վերընտրվել է։ Պաշտոնը ստանձնել է 2015 թվականի ապրիլի 1-ից, հրաժարական է տվել 2019 թվականի մայիսի 16-ին։ Նրա կառավարման տարիներին Անդորրան ընդունել է նույն սեռի մարդկանց քաղաքացիական միությունը թույլատրող օրենքը։ Ամուսնացած է եղել Դոմինիկյան Հանրապետության քաղաքացի Լիդիա Բաեզի հետ, ուներ երեք երեխա։
Անտոնի Մարտին մահացել է 2023 թվականի նոյեմբերի 6-ին, 60 տարեկան հասակում[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Antoni Martí Petit
- ↑ 2,0 2,1 2,2 Mor Toni Martí
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 europa press
- ↑ 4,0 4,1 4,2 S'ha mort Toni Martí, ex-cap de govern d'Andorra (կատ.)
- ↑ https://www.andorradifusio.ad/noticies/marti-dona-baixa-militant-democrates-pero
- ↑ https://andorracomunicaciopolitica.wordpress.com/antoni-marti-da-analisi-dimatge-i-percepcio-social/
- ↑ Mor Toni Martí
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Марти Петит, Антони — ПЕРСОНА ТАСС
- Биография на партийном сайте(կատ.)
- Биография на weltalmanach.de(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնի Մարտի» հոդվածին։ |
|