Անտեկլիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անտեկլիզ, երկրակեղևի շերտերի կամարաձև, զառիկող ընդարձակ բարձրացում պլատֆորմի սահմաններում։ Անտեկլիզներն ունեն անկանոն գծագրությունն հարյուրավոր կիլոմետրերի հասնող ընդլայնական կտրվածք։ Անտեկլիզների կարծր հիմքը գտնվում է երկրի մակերեսի մոտ և երբեմն մերկանում է պալեոզոյան ու մեզոկայնոզոյան նստվածքներից կազմված ծածկույթը փոքր հզորություն ունի (հաճախակի բացակայում են ամբողջական շերտախմբեր, որոնք զարգացած են կից իջվածքներում՝ սինեկլիզներում)։ Անտեկլիզի թևերում ծածկույթի շերտերի անկումն աննշան է։ Թևերը հաճախ բարդացված են երկրորդ կարգի պլատֆորմային կառուցվածքներով։ Անտեկլիզները զարգանում են երկրաբանական մի շարք ժամանակաշրջանների ընթացքում՝ երկրակեղևի դանդաղ բարձրացման հետևանքով։ ԽՍՀՄ-ում Անտեկլիզներ հայտնի են Ռուսական և Սիբիրական պլատֆորմներում (Վորոնեժի, Բելառուսական, Անարարի և այլն)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 447 CC-BY-SA-icon-80x15.png