Անտեբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անտեբա, ճանապարհային կայան Մեծ Հայքում։ Նշանակված է Պևտինգերյան քարտեզում Արտաշատ-Պարեսկա ուղեգծի վրա։ Հ. Մանանդյանը տեղադրում է Վասպուրական աշխարհի Արտազ գավառում և անունը ուղղում է «Artaza» ձևով, այն տեղադրելով մոտավորապես նոր ժամանակների Կարաէյնե-Զուրավա ճանապարհի վրա։ Ա. Խաչատրյանը անտեբան նույնացնում է հետագայի Ալաշկերտի դաշտի Այնթապ բնակավայրի հետ։ Վերջինս անհավանական է. Այնթապը նշված ուղեգծից դուրս է գտնվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 284 — 992 էջ։