Jump to content

Անտառների միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառների միջազգային օր

Տեսակմիջազգային օր և հիշարժան ամսաթիվ
ԱմսաթիվՄարտի 21[1]
Հաստատված2013[2]
Անվանված էանտառ
Ի հիշատականտառ[3]
Կայքun.org/es/observances/forests-and-trees-day​(իսպ.), un.org/en/observances/forests-and-trees-day​(անգլ.), tag-des-waldes.de​(գերմ.), un.org/ar/observances/forests-and-trees-day​(արաբ.), un.org/zh/observances/forests-and-trees-day​(չին.), un.org/fr/observances/forests-and-trees-day​(ֆր.) և un.org/ru/observances/forests-and-trees-day​(ռուս.)
Դանիել Նեփսթադը 2010 թվականին՝ անտառների միջազգային օրվա 4-րդ տոնակատարությանը, Կանկուն, Մեքսիկա

Անտառների միջազգային օր, ամենամյա տոն, որը նվիրված է անտառների պահպանությանը։ Առաջին անգամ նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։ Հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ[4]։ Անտառների միջազգային օրն ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են անտառի պահպանմամբ և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմամբ, ինչպես նաև այդ ուղղություններով մարդկանց կարծիքների փոխանակման և կոոպերատիվ աշխատանքի համար։

Նախադրյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառների հատումն ածխածնի համաշխարհային արտանետումների մոտ 12-18 %-ի պատճառ է, ինչը գրեթե հավասար է ամբողջ տրանսպորտով CO2-ի բոլոր արտանետումների գումարին։ Անտառները ցամաքային կենդանի արարածների 80%-ի տունն են։ Ամեն տարի ավելի քան 13 միլիոն հեկտար անտառ է հատվում, ինչը մոտավորապես հավասար է Անգլիայի մակերեսին[5]։ Այդ կապակցությամբ անհրաժեշտ էին անտառահատումների արագության նվազեցման միջոցառումներ։ Այդպիսի միջոցառումներից մեկը Անտառների միջազգային օրն էր։

Մինչ Անտառների միջազգային օրվա հռչակումը եղել է սերտորեն կապված միջազգային երկու միջոցառում՝ նվիրված անտառահատումների խնդրին։ Դրանք էին՝ Անտառային տնտեսության համաշխարհային օրը, որը սահմանվել է 1971 թվականին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից, և Անտառի օրը, որը 2007-2012 թվականներին կազմակերպվել է միջազգային անտառատնտեսական հետազոտությունների կենտրոնի կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Tag des Waldes (գերմ.) / Hrsg.: Schutzgemeinschaft Deutscher Wald
  2. ↑ https://www.cndh.org.mx/noticia/dia-internacional-de-los-bosques-0
  3. ↑ https://www.un.org/es/observances/forests-and-trees-day
  4. ↑ «Резолюция, принятая Генеральной Ассамблеей 67/200. Международный день лесов» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  5. ↑ Лесовосстановление: самый простой способ борьбы с изменением климата