Անտանաս Դրիլինգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտանաս Դրիլինգա
Ծնվել էմայիսի 16, 1935 (84 տարեկան)
ԾննդավայրԱնիկշչայի շրջան, Ուտենայի գավառ, Լիտվա
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր
Լեզուլիտվերեն
Ազգությունլիտվացի
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Լիտվա Լիտվա
ԿրթությունՎիլնյուսի մանկավարժական ինստիտուտ
Վիլնյուսի համալսարան

Անտանաս Դրիլինգա (լիտ.՝ Antanas Drilinga, 16 մայիսի, 1935, Պիլկիշկյայ, Անիկշայի շրջան), լիտվացի բանաստեղծ, արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտանաս Դրիլինգան ծնվել է 1935 թվականի մայիսի 16-ին Լիտվայի Անիկշայի շրջանի Պիլկիշկայ գյուղում։ 1955—1959 թվականներին սովորել է Վիլնյուսի մանկավարժական ինստիտուտում, որտեղ ուսումնասիրել է լիտվերեն ու լիտվական գրականություն, իսկ 1973 թվականից լրագրություն է սովորել Վիլնյուսի համալսարանում (ավարտել է 1976 թվականին)։ 1958—1962 թվականներին աշխատել է «Կոմյաունիմո տեսա» (լիտ.՝ „Komjaunimo tiesa“, «Կոմերիտական ճշմարտություն») թերթի խմբագրությունում։ Աշխատել է նաև Լիտվայի Կոմունիստական կուսակցությունում (1963—1965)։ Ավելի ուշ աշխատել է «Մոկսլեյվիս» (լիտ.՝ „Moksleivis“, «Դպրոցական», 1965—1966) աշակերտական ամսագրի խմբագրությունում, իսկ 1966—1972 թվականներին եղել է «Նեմունաս»]] (լիտ.՝ „Nemunas“) երիտասարդական ամսագրի խմբագիր։ Հետագայում եղել է Լիտվայի գրողների միության «Լիտերատուրա իր մյանաս» (լիտ.՝ „Literatūros ir menas“) շաբաթաթերթի խմբագիր։

1962 թվականից Լիտվայի գրողների միության անդամ է։ 1970—1990 թվականներին եղել է Լիտվայի գրողների միության նախագահության անդամ, իսկ 1971—1974 թվականներին՝ Լիտվայի գրողների միության Կաունասի բաժանմունքի քարտուղար։

«Պոեզիայի գարուն» գրական փառատոնի մրցանակի դափնեկիր է (1972

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտանաս Դրիլինգան հեղինակ է բանաստեղծություների ու փոքր պոեմների, վեպերի, ինչպես նաև վավերագրական-ինքնակենսագրական արձակ ստեղծագործությունների («Մոնսենյոր», լիտ.՝ „Monsinjoras: Akimirkos su monsinjoru Kazimieru Vasiliausku“, 1994), մանկական բանաստեղծությունների (լիտ.՝ „Kur kairėn, kur dešinėn“, 1957, հայերեն՝ «Որտեղ է աջը, որտեղ է ձախը», 1957, լիտ.՝ „Vilnius nubunda“, 1959)։ Հրատարակել է նոթերի ժողովածու՝ Կաունասյան ինքնագրեր (լիտ.՝ „Kauno autografai“, 1977)։ Անտանաս Դրիլինգան գրել է կոմպոզիտոր Ալգիմանտաս Բրաժինսկասի «Կրիստիոնաս» (լիտ.՝ „Kristijonas“, բեմադրվել է 1985 թվականին) օպերայի լիբրետոն։ Իր վեպերում Անտանաս Դրիլինգան արտացոլում է ժամանակակից մարդկանց առօրյան, ընտանեկան դժվար փոխհարաբերությունները, անհատի փորձերը ինքնահաստատվել հասարակության մեջ և այլն։

Անտանաս Դրիլինգայի բանասստեղծությունները թարգմանվել են ռուսերեն և լույս են տեսել «Ընտրյալ քնարերգություն» (Մոսկվա, 1966) և «Սիրո մենախոսություններ» (Մոսկվա, 1973) գրքրեով։ Անտանաս Դրիլինգայի բանաստեղծություններն ընդգրկված են նաև «Լիտվայի խորհրդային գրականության անթոլոգիայում» (Վիլնյուս, 1980)[1]։

Բանաստեղծությունների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • լիտ.՝ „Atveriu langą“ («Բացում եմ պատուհանը», 1959)
  • լիտ.՝ „Rankos ir betonas“ («Ձեռքեր և բետոն», 1962)
  • լիտ.՝ „Skambančios naktys“ («Զնգուն գիշերներ», 1965)
  • լիտ.՝ „Šiluma“ («Ջերմություն», 1968)
  • լիտ.՝ „Monologų knyga“ («Մենախոսությունների գիրք», 1971)
  • լիտ.՝ „Erdvės trauka: mikropoemų knyga“ («Տարածական ձգողություն», 1974)
  • լիտ.՝ „Rugpjūčio ritmai“ («Ռիթմերն արթնանում են», 1977)
  • լիտ.՝ „Jūrų romansai“ («Ծովերի ռոմանսներ», 1980)
  • լիտ.՝ „Laukimas“ («Սպասում», 1988)
  • լիտ.՝ „Ugnies paukštė“ («Կրակե թռչուն», 1996)

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Антология литовской советской поэзии. Вильнюс: Vaga, 1980. Составитель Р. Тримонис. С. 450—455.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]