Անջուր ամոնիակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անջուր ամոնիակ, հեղուկ ամոնիակ, հեղուկ ազոտական պարարտանյութ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր հոտով, անգույն հեղուկ է, պարունակում է 82,2% ազոտ, հողը նախ հիմնայնացնում է, ապա՝ թթվեցնում, գոլորշիների ճնշումը` 15,85 մթնոլորտային ճնշում 40օ C ջերմաստիճանում։ Ստանում են ճնշման տակ գազային ամոնիակի հեղուկացմամբ։ Կիրառում են բոլոր տիպի հողերում տարբեր մշակաբույսերի համար և որպես հիմնական, և նախացանքային պարարտանյութ, ինչպես նաև կերերի ամոնիակավորման համար։ Ելանյութ է ազոտային և ազոտ պարունակող բարդ պարարտանյութերի արտադրության համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։