Անպետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անպետ
Անպետ
Տեսակարական անձնանուն
Նշանակությունանպետք, անպիտան
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Անպետ» սկսվող էջեր

Անպետ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն անպէտ՝ «անպետք, անպիտան» բառից կամ անպետ՝ «անգլուխ, անիշխան, անտեր» բառից։ Առաջինն ավելի հավանական է, քանի որ կա Անպէտբերան ազգանուն (Ռոստով, Նոր Նախիջևան)։ Գործածվել է 14-15-րդ դարերում, այնուհետև դուրս է եկել գործածությունից[2]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անպէտ, ոսկերիչ ոմն, հայր Յովհաննէսի՝ հոգևոր որդւոյ Պօղոս քահանայի, որ Գրիգոր գրչին գրել տվեց մի Աւետարան[3]։
  • Անպետ, որդի Սանամ խաթունի, դստեր պարոն Ասլանի, որ Սեբաստիայում գրել տվեց Եպիփանի Ճառերը, 1350 թ[4]։
  • Անպէտ, հայր Սարգսի, որ Զուրեն գյուղում գնեց Ստեփաննոս երեցից մի Ճաշոց[5]։
  • Անպէտ, տանուտեր Հայոց Իլվովի․ իր եղբոր Ումէտի հետ գնաց Սիս[6]։
  • Անպէտ, հոգևոր հայր Կարապետ գրչի, որ Խլաթում օրինակեց Աստուածաշունչը 1418-1422 թ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 172-173 — 634 էջ։
  3. Ձեռագիր, Վենետիկ, Ա․ էջ 698
  4. Տաշեան, Ցուց․ 107 բ
  5. REA 10, էջ 57, 1371
  6. Ալիշան, Կամենից 11, 1388
  7. Ձեռագիր, Վենետիկ, Ա․ էջ 114