Անուրջներ (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուրջներ
ռուս.՝ Мечты
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1886
Հրատարակվել էնոյեմբերի 15 (27), 1886

«Անուրջներ» (ռուս.՝ Мечты), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1886 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1886 թվականի նոյեմբերի 15-ին «Նոր ժամանակ» թերթի № 3849 համարում` Ան. Չեխով ստորագրությամբ։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Չեխովի «Անուրջները» գրված է 1886 թվականին, առաջին անգամ հրապարակվել է «Նոր ժամանակ» թերթում № 3849, 1886 թվականի նոյեմբերի 15-ին Ան. Չեխով ստորագրությամբ, 1887 թվականին տպագրվել է «Աղջամուղջում» ժողովածուում, 1898 թվականին լույս է տեսել առանձին հրատարակությամբ գրագիտության Մոսկովյան ընկերության կողմից, ընդգրկվել է Ադոլֆ Մարքսի կողմից հրատարակված գրողի ստեղծագործությունների ժողովածուի մեջ։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է հունգարերեն, գերմաներեն, լեհերեն, սերբախորվաթերեն և չեխերեն։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատները բարձր են գնահատել պատմվածքը, դրական արձագանքներ են եղել Դմիտրի Գրիգորովիչի, Ա. Ս. Լազարև-Գրուզինսկու կողմից[1] (Չեխովը հիշողություններում, էջ 151)։

«Դիտորդ» ամսագրում քննադատները նշում էին, որ պատմվածքում վարպետորեն է նկարագրվում «հարազատներին մոռացած թափառաշրջիկի կերպարը»[2]։

Կ. Կ. Արսենևը «Անուրջներ» պատմվածքը համարում էր պատմողականության օրինակ, որտեղ Չեխովը հանդես է գալիս որպես վարպետության տիպար. «Նրա կողմից ընտրված թեման լայն զարգացում չի պահանջում, թեթև և ազատորեն տեղավորվում է ոչ մեծ շրջանակում»։ Նրա կարծիքով «հեղինակին հաջողվել է վերարտադրել ակնթարթային հոգեկան տրամադրություններ, որոնք հասկացվում են «առանց գործող անձանց անցյալի մեջ խորանալու, առանց նրանց հետ բազմակողմանի ծանոթության»։ Պատմվածքի ուժեղ կողմը նա համարում է բնության նկարագրությունը. «Նա տիրապետում է կերպարը մարմնավորելու արվեստին` ստիպելով նրան ապրելու իսկական մարդկային կյանքով..»[3]:

Մ. Բելինսկին Չեխովին համարում էր «ռուսական Բոկկաչիո», քանի որ նրա «Անուրջներ», «Անհանգիստ հյուրը», «Կախարդուհին» և «Մղձավանջ» պատմվածքները «հարուստ են նուրբ և տխուր գույներով, բացահայտում են ոչ միայն դիտորդին, այլ նաև հեղինակին, ոչ միայն մտածողին, այլ հումանիստ մարդուն»[4]։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրեյ Պտախա, պահնորդ
  • Նիկանդր Սապոժնիկով, պահնորդ
  • Թափառաշրջիկ, փախստական տաժանակրորդ, որին ուղեկցում են աքսոր Սիբիր, և նա չի հիշում իր անունը

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում ուշ աշնանը, կեղտոտ ճանապարհին, որով թափառաշրջիկին աքսորավայր` Սիբիր են ուղեկցում երկու պահնորդ։ Ճանապարհին թափառաշրջիկի և պահնորդի միջև խոսակցություն է սկսվում։ Թափառաշրջիկը չի հիշում իր անունը, որն էլ գրգռում է պահնորդի հետաքրքրությունը։ Թափառաշրջիկը պատմում է իր մանկության և մոր մասին, սակայն հորը չի հիշում։ Ժամանակին նա մոր հետ կալվածատիրոջը թունավորում է մկնդեղով, մորն ազատազրկում են 20 տարով, իսկ իրեն որպես հանցակից (կալվածատիրոջը տվել էր թույնով լցված բաժակը) աքսորում են 7 տարով։ Այնուհետև նա փախչում է աքսորից և ազատորեն այդ մասին պատմում է պահնորդին։ Թափառաշրջիկը չի վախենում Սիբիրից` ասելով «Սիբիրը նույն Ռուսաստանն է, այնտեղ էլ նույն աստվածն ու ցարն են, ինչ որ այստեղ, այնտեղ էլ են խոսում ուղղափառով, ինչպես մենք իրար հետ։ Միայն այստեղ ավելի լայնարձակ է և մարդիկ ապրում են ավելի հարուստ»։ Նա երազում է ձկնորսության մասին, պատկերավոր պատմում է ձկնորսության նրբությունների մասին. «Կիրք, ինչքան ձուկ եմ բռնել ես իմ դարում, կյանքը Սիբիրում ազատ է։ Պահնորդները ներկայացնում են ազատ կյանքի պատկերները, որով նրանք երբեք չեն ապրել և ասում է թափառաշրջիկին, որ առողջական վիճակի պատճառով նա չի հասնի աքսորավայր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. А. П. Чехов в воспоминаниях современников. Изд. "Художественной литературы", Москва, 1960
  2. Журнал „Наблюдатель“ 1887, № 12, отдел „Новые книги“, стр. 68
  3. «Вестник Европы», 1887, № 12, стр. 772, 774
  4. «Труд», 1892, № 2, отдел «Новые книги», стр. 479

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Мечты // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Dictionnaire Tchekhov, page 252, Françoise Darnal-Lesné, Édition L'Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • Rêves, traduit par Madeleine Durand et Édouard Parayre, révision de Lily Dennis, éditions Gallimard, Bibliothèque de la Pléiade, 1967, ISBN 978 2 07 0105 49 6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]