Jump to content

Անուշ Օրդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուշ Օրդյան
Ծնվել էօգոստոսի 21, 1961(1961-08-21) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունսրտաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1999)

Անուշ Միքայելի Օրդյան (օգոստոսի 21, 1961(1961-08-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1999)։ ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ (2001)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1984-1999 թվականներին աշխատել է ԵԲԻ ներքին հիվանդությունների ամբիոնում (1995-1999 թվականներին՝ դոցենտ), 1994-1995 թվականներին, միաժամանակ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, 1999-2001 թվականներին՝ Մոսկվայի Ն. Վ. Սկլիֆոսովսկու անվան բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքում, 2001 թվականից՝ Հայաստանում շվեյցարական «Ֆ-Հոֆման-Լյա Ռոշ» դեղագործական ֆիրմայում և Երևանի Եվրոպական ԲԿ ընտանեկան բաժանմունքում[2]։

Անուշ Օրդյանի աշխատանքները վերաբերում են անկայուն կրծքային հեղձուկի ժամանակ արյան թրոմբահարուցիչ հատկություններին, սրտամկանի ինֆարկտի վաղ բարդությունների դեղորայքային և վիրահատական բուժմանը[2]։

Գիտական աստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բժշկական գիտությունների թեկնածու (1988)
  • Բժշկական գիտությունների դոկտոր (1999)

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՌԴ թերապևտների գիտական ընկերության քարտուղար (1999-2001)[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Армянский филиал Российской академии естественных наук, ОРДЯН АНУШ МИХАЙЛОВНА
  2. 2,0 2,1 2,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 687։