Անուշավան Մեսրոպյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մեսրոպյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անուշավան Մեսրոպյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Գորայք, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Մասնագիտություն | թարգմանիչ |
Անուշավան Հուսիկի Մեսրոպյան (ապրիլի 6, 1967, Գորայք, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանիչ։ Ուկրաինայի գրողների միության անդամ 2013 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուշավան Մեսրոպյանը ծնվել է Սիսիանի շրջանի Բազարչայ (այժմ՝ Գորայք, ՀՀ Սյունիքի մարզ) գյուղում։ 1991 թվականից ապրում և աշխատում է Լվով քաղաքում (Ուրկրաինա)։ 1999 թ. ավարտել է Լվովի Ի. Ֆրանկոյի անվան ազգային համալսարանի ուկրաինական բանասիրության ֆակուլտետը։ Ուկրաիներեն լեզվի և գրականության մագիստր է։ Աշխատել է Լվովի Ի. Ֆրանկոյի անվան ազգային համալսարանի գիտական գրադարանում, Լվովի Ուկրաինական Կաթոլիկական համալսարանի և պոլիտեխնիկական ազգային համալսարանի հրատարակչություններում, ինչպես նաև հայոց լեզու և արդի ուկրաիներեն է դասավանդել Լվովի ուկրաինական կաթոլիկական համալսարանում և Սուրբ Ոգու հոգևոր ճեմարանում։ 2015 թվականից աշխատում է Լվովի Ի. Ֆրանկոյի անվան ազգային համալսարանի գիտական գրադարանի Ֆ. Մաքսիմենկոյի անվան ձեռագրերի, հնատիպ և հազվագուտ գրքերի բաժնում մատենագետ. ուսումնասիրում է Ուկրաինայում գտնվող հայերեն ձեռագրերը։ Զբաղվում է երկլեզու թարգմանությամբ։ Նրա բազմաթիվ թարգմանությունները՝ պոեզիա, արձակ, դրամատուրգիա, ինչպես նաև գրականագիտական հոդվածները՝ ուկրաիներենից հայերեն և հայերենից ուկրաիներեն, տպագրվել են հայկական և ուկրաինական գրական և պարբերական մամուլում՝ «Գարուն», «Գրական թերթ», «Նորք», «Առավոտ», «Նոր -Դար», «Арка», «Литературный Львов», «Коментар», «Литературная Украина», «Курєр Кривбасу», «Зерна» «Журнал Ї», «Сучасність»: 2013 թ. միջազգային «Գրքի հարթակ» նախագծի շրջանակներում իրականացրել է հետազոտություն՝ «Թարգմանություններ ուկրաիներենից և հայերենից 1991 թվականից հետո. «Փաստեր, միտումներ, առաջարկություններ»»։ Ուսումնասիրությունը հրապարակված է առցանց հրատարակություններում։ ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների, գրողների և հրատարակիչների I, II, ІІІ և V համաժողովների մասնակից է[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000-2019 թթ. թարգմանչական գործունեության, Հայաստանի և Ուկրաինայի միջև գրական, գիտական և մշակութային կապերի զարգացման, բարձր պրոֆեսիոնալիզմի համար արժանացել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության և Ուկրաինայում ՀՀ դեսպանության պատվոգրերի։
- 2019 թ. դարձել է «Լվովը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրականության քաղաք» մրցանակի դափնեկիր որպես թարգմանիչ և պարգևատրվել է ՀՀ դեսպանության գովասանագրով՝ թարգամանական և հասարակական ակտիվ գործունեության համար։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Լևոն Խեչոյան, «Ճյուղն ձիթենու», պատմվածքներ (ուկրաիներեն), «Ֆենիքս», Լվով, 2000 թ.:
- «Ուկրաինական պոեզիա», (երկլեզու), կազմող և թարգմանիչ, «Փոքրիկ գրադարան» մատենաշար №, 7 Լվով 2002։
- «Ժամանակակից եվրոպական պոեզիա» (ուկրաինական պոեզիա), (հայերեն) «Ապոլլոն», Երևան, 2004։
- Լևոն Խեչոյան, «Խնկի ծառեր», վիպակ (ուկրաիներեն), ամսագիր «Курєр Кривбасу», № 173/174, Դնեպրոպետրովսկ, 2004։
- Լևոն Խեչոյան, պատմվածքներ (ուկրաիներեն), «Журнал Ї» № 37, Լվիվ, 2005։
- Զահրատ, բանաստեղծություններ (ուկրաիներեն), «Сучасність» № 11-12, Կիև, 2007։
- Սոնա Վան, ընտրանի, բանաստեղծություններ (ուկրաիներեն), «Սրիբնե սլովո», Լվով, 2009։
- Լևոն Խեչոյան, Վրեժ Իսրայելյան, պատմվածքներ, ամսագիր «Всесвіт» № 1-2, Կիև, 2012։
- Լևոն Խեչոյան, «Խնկի ծառեր», պատմվածքներ և վիպակ (ուկրաիներեն), «Սրիբնե սլովո», Լվով, 2012։
- Արամ Պաչյան, «Ռոբինզոն», պատմվածքներ (ուկրաիներեն), «Վիդավնիցտվո Ստառոհո Լևա», Լվով, 2015։
- Սոնա Վան, «Լիբրետո անապատի համար», Բանաստեղծություններ (ուկրաիներեն), «Վիդավնիցտվո Ստառոհո Լևա», Լվիվ, 2016։
- Բորիս Եղիազարյան, «Քառսուն աղբյուրը», նովելներ (ուկրաիներեն), «Վիդավնիցտվո Ստառոհո Լևա», Լվով, 2016։
- Վասիլ Կույբիդա, «Բանի առեղծվածը», բանաստեղծություններ (հայերեն), Երևան 2021 թ., «Էդիթ Պրինտ»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գրողն ու իր իրականությունը. Անուշավան Մեսրոպյան». 2013 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2023 թ․ հուլիսի 17-ին.