Անուշավան Հասան-Ջալալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անուշավան Հասան-Ջալալով
Անձնական տեղեկություն
Սեռ`արական[1][2][3]
Բնօրինակ անուն`ռուս.՝ Анушаван Рафаэлович Гасан-Джалалов
Մասնագիտացում`rower և ակադեմիական թիավարության մարզիչ
Երկիր`Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ`ապրիլի 23, 1947(1947-04-23)[2][3] (73 տարեկան)
Ծննդավայր`Լենինական

Անուշավան Ռաֆայելի Հասան-Ջալալով (ապրիլի 23, 1947(1947-04-23)[2][3], Լենինական), ծագումով հայ խորհրդային մարզիկ, ակադեմիական թիավարության ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության (1971), աշխարհի առաջնության (1974, 1975) և Օլիմպիական խաղերի (1976) մրցանակակիր։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ։ Ռուսաստանի թիավարության ֆեդերացիայի նախագահ (1992-1996)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուշավան Հասան-Ջալալովը ծնվել է 1947 թվականի ապրիլի 23-ին Լենինականում, զինվորականի ընտանիքում։ Երկու ամիս անց նրա ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ, որտեղ 1963 թվականին նա «Վոդնիկ» մարզական ընկերությունում սկսել է զբաղվել ակադեմիական թիավարությամբ։ Նա մասնագիտացել է առանց ղեկորդի քառյակների և ղեկորդով քառյակների դասերում։ 1971-1978 թվականներին եղել է ԽՍՀՄ հավաքականի անդամ, դարձել միջազգային ռեգատների, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր։ 1976 թվականին Ռաուլ Առնեմանի, Վալերի Դոլինինի և Նիկոլայ Կուզնեցովի հետ առանց ղեկորդի քառյակ դասում նվաճել է Մոնրեալի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը[4]։

1978 թվականին Անուշավան Հասան-Ջալալովն ավարտել է մարզական կարիերան և անցել մարզչական գործունեության «Բանակի մարզական ակումբ» (ԲՄԱ) ընկերությունում։ 1984 թվականին նշանակվել է ՌԽՖՍՀ ակադեմիական թիավարության հավաքականի գլխավոր մարզիչ։ 1992 թվականից մինչև 1996 թվականը ղեկավարել է Ռուսաստանի ակադեմիական թիավարության ֆեդերացիան[5]։ 1996 թվականից ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ ստեղծել է RowingRu.com կայքը, որը լուսաբանում է Ռուսաստանում ակադեմիական թիավարության զարգացման խնդիրները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]