Jump to content

Անուշահացե մարդուկ (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'

Տեսակհեքիաթ
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակվել է1875
 The Gingerbread Man

«Անուշահացե մարդուկ» (կամ «Անուշահացե տղա», անգլ.՝ The Gingerbread Man), հեքիաթ մարդանման անուշահացի մասին, որը տարածված է ԱՄՆ-ում։ Կառուցվածքով պատկանում է շղթայական հեքիաթների տեսակին, իսկ սյուժեյով նման է ռուսական «Գնդիկ Բոքոնիկ» և այլ ազգերի գրողների համանման հեքիաթներին։

Հեքիաթի տեքստի ամենավաղ հրատարակումը եղել է ամերիկյան մանկական «St. Nicholas Magazine» ամսաթերթում 1875 թվականին (առանց աղբյուրը նշելու), սակայն այն հայտնի էր դեռ այդ հրատարակումից շատ առաջ[1]։

Անտառի եզրին գտնվող փոքրիկ տնակում ապրում էին ծերուկն ու նրա ծեր կինը, որոնք չունեին երեխաներ։ Մի օր պառավը անուշահացեր էր թխում և նրանցից մեկին որոշեց թխել տղայի տեսքով։ Նա անուշահացը դրեց ջեռոցի մեջ և երբ բացեց ջեռոցը, պատրաստի անուշահացե մարդուկը դուրս թռավ ջեռոցից ու փախավ (տարբերակներից մեկում մարդուկի աչքերը պատրաստված են սև հաղարջի հատապտուղներից, բերանը՝ կեռասից, բաճկոնը՝ շոկոլադե գլազուրից, իսկ կոճակները՝ չամիչից[2]։)

Պառավը կանչեց ծերունուն, բայց նրանք չկարողացան հասնել մարդուկին։ Նա ավելի հեռու վազեց և հանդիպեց հնձվորների, ովքեր նույնպես չկարողացան բռնել նրան։ Հետո նա դաշտում հանդիպեց հնձվորների, հետո կովին և խոզին։ Հանդիպելիս նա խոսում էր բոլորի հետ՝ թվարկելով նրանց, ովքեր չկարողացան բռնել իրեն, և ավելացնելով․ «…Եվ դու ինձ չես բռնի»։ Հետո մարդուկը հանդիպեց աղվեսին

«St. Nicholas Magazine»-ում թողարկված տարբերակում աղվեսը բռնում է մարդուկին և ուտում։ Մինչև նա նրան ուտում էր, մարդուկը հասցրեց բղավել․ «Վայ, իմ քառորդ մասը կերան», հետո «Իմ կեսը կերան», «Իմ երեք քառորդը կերան» և վերջին բանը, որ նա ասաց․ «Ինձ ամբողջությամբ կերան»։

Այլ տարբերակում անուշահացե մարդուկը վազում է գետի մոտ, և աղվեսը նրան առաջարկում է լողալ մինչև մյուս ափը, և երբ նա բարձրանում է աղվեսի քթի վրա, ուտում է նրան։ Կան սյուժեի այլ տեսակներ, որոնք տարբերվում են մարդուկին հետապնդողների շարքով։

Սյուժեի դասակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Աառնե-Թոմփսոնի հեքիաթային սյուժեների դասակարգման՝ հեքիաթը պատկանում է 2025 տիպին[3]։ Թոմֆսոնի ինդեքսում սյուժեն վերագրվում է Z33.1 խմբին «Փախած նրբաբլիթ. Կինը նրբաբլիթ է թխում, որը փախչում է։ Տարբեր կենդանիներ ապարդյուն փորձում են բռնել նրան։ Վերջում նրան աղվեսն է ուտում»[4]։

Սյուժեի զուգահեռներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անուշահացե մարդուկի ամենամոտ անալոգը սլավոնական բանահյուսության մեջ՝ Գնդիկ Բոքոնիկ
  • Անգլիական և ամերիկյան բանահյուսության մեջ ավելի վաղ կերպարը, որը նման է Անուշահացե մարդուկին, հայտնի է որպես «Ջոնի պոնղիկ»։ (անգլ.՝ Johnny-Cake), ինչպես նաև «Խմորից Ջոնը» (անգլ.՝ John Dough)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «SurLaLune: «The Annotated Gingerbread Man»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.
  2. Пряничный человечек // Н. В. Будур (ред.). Сказочная энциклопедия. М., 2005. — С. 396.
  3. «The Runaway Pancake: folktales of Aarne-Thompson-Uther type 2025». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. Thompson S. Motif-Index of Folk-Literature. 6 vols. Copenhagen-Bloomington, 1955—1958.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]