Աննա Հովակիմյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ազգություն | հայ |
---|---|
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1993) |
Մասնագիտություն | ակնաբույժ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Աննա Վիկտորի Հովակիմյան, հայ ակնաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ «Ակնային հիվանդությունների և միկրովիրաբուժության» բնագավառի պատվավոր ակնաբույժ, Ակնաբուժության և միկրովիրաբուժության ոլորտների հավատարմագրված վիրաբույժ (1998)։ Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի վարիչ[1], Երևանի պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի դոցենտ։
ԱՊՀ տարածաշրջանում միակ ակնաբույժն է, ով իրականացնում է Բոստոնյան կերատոպրոթեզի (արհեստական եղջրաթաղանթ) տեղադրում[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1987-1993 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, 1993-1995 թվականներին՝ կլինիկական օրդինատուրայում Սերգեյ Վարդանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում։ 1998 թվականին ստացել է ակնաբուժության և միկրովիրաբուժության լիցենզավորված վիրաբույժի կոչում։ 2004 թվականին պաշտպանել է «Աչքի տոքսոպլազմոզ» թեմայով թեկնածուական թեզը, 2011 թվականին՝ «Ուվեիտ կապված հիպերտոնիկ սինդրոմի և համակարգային հիվանդությունների հետ» թեմայով դոկտորական թեզը։
1998 թվականին եղել է Աչքի հանրապետական կենտրոնի վնասվածքների բաժանմունքի ակնաբույժ, 1998-2002 թվականներին՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վնասվածքների և վիտրեոռեթինալ բաժանմունքի ակնաբույժ, 2002-2005 թվականներին՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի եղջերաթաղանթի բուժման ծառայության ղեկավար։ 2004 թվականից Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի ասոցացված պրոֆեսոր է։ 2005 թվականից ղեկավարում է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի եղջերաթաղանթի ուվեիտի բաժանմունքը[2]։
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցել է բազմաթիվ գիտական համաժողովների, ունի տպագրված աշխատանքներ, հոդվածների, ամսագրային նյութերի, հրատարակումների հեղինակ է։
Դասագիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Conjunctivitis» ուսանողների և ռեզիդենտների համար, 2015։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կատարակտի և ռեֆրակցիոն վիրաբուժության ամերիկյան միության (ASCRS) անդամ, 2009[2]
- Հայկական բժշկական ասոցիացիայի (AMA) անդամ, 2004[2]։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ակնաբույժ-թարգմանիչ, Օրբիս միջազգային կազմակերպություն, 1996[2]
- Պարգև «Երիտասարդ բժիշկների 1-ին միջազգային համաժողով»-ի լավագույն զեկույցի համար, Երևան, 2001[2]
- Կեսոյանի անվան ամենամյա մրցանակ, Երևան, 2001[2]
- Պարգևատրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի կողմից «Երիտասարդ բժիշկների 2-րդ միջազգային համաժողով»-ի լավագույն զեկույցի համար, Երևան, 2003[2]
- Պարգևատրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ բժշկի պարտականություններն առավելագույնս բարեխղճորեն կատարելու համար, 2004[2]
- «Ավետիս Ահարոնյան» 2-րդ աստիճանի արծաթե մրցանակ «1500000+1 Հայաստան–Սփյուռք մշակութային կամուրջ» ՀԿ-ի կողմից, 2015[2]
- Արծաթե մրցանակ AECP 25 տարվա նվիրված աշխատանքի և ներդրումների համար, 2017։