Աննա Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Աննա Կարապետյան
Քաղաքացիությունը Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 20, 1990(1990-06-20)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Աննա Կարապետյան (հունիսի 20, 1990(1990-06-20)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, դարպասապահ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (կառավարման հոգեբանության մագիստրոս) և Եվրոպական կրթական ակադեմիան (լեզվաբանության բակալավր)[2]: Առաջին ֆուտբոլային մարզիչը Մհեր Միքայելյանն է: 2002-2012 թվականներին որպես դարպասապահ հանդես է եկել «Քոլեջ» թիմի կազմում։

Հայաստանի վեցակի չեմպիոն է, Հայաստանի գավաթի քառակի մրցանակակիր և 2006 թվականի Հայաստանի լավագույն կին ֆուտբոլիստ: 2012-2013 մրցաշրջանում «Նեֆտեքիմիկ» թիմի կազմում հանդես է եկել Ուկրաինայի առաջնությունում, որտեղ արժանացել է Ուկրաինայի գավաթի և դարձել 2012-2013 առաջնության արծաթե մեդալակիր[2]: 2013-2015 թվականներին Ռուսաստանի առաջնությունում պաշտպանել է «Կուբանոչկաներ» թիմի դարպասը:

2014-2015 մրցաշրջանի մեկնարկից առաջ ստացած ծնկահոդի վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի զգալի մասը և մրցաշրջանի կեսին հեռացել թիմից՝ չնայած վնասվածքի վերականգնմանը[3][4]:

2006-2013 թվականներին հանդես է եկել Հայաստանի հավաքականի կազմում։ 2011 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի[5], Աբովյան քաղաքում կայացած միջազգային մրցաշարի[6] և «Կուբանի գարուն» մրցաշարի մասնակից է:

Հետաքրքրվում է սպորտային պարերով և ֆիլմերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]