Աննա Կարապետյան (պարուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Կարապետյան (այլ կիրառումներ)
Աննա Ռաշիդի Կարապետյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 8, 1967(1967-09-08) (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀՀ
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
ՄասնագիտությունԲալետի արտիստ, Երաժշտական թատրոնի դերասան, ռեժիսուրայի մագիստրոս, պրոֆեսոր
Աշխատանք«Խարակտեր» պարի ստուդիայի գեղարվեստական ղեկավար
Աշխատավայր«Խարակտեր» պարի ստուդիա
Պարգևներ և
մրցանակներ
ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Մովսես Խորենացու մեդալ, Անահիտ կրծքանշան, Ոստիկանության պահեստազորի փոխգնդապետ, Օրենքի պատվար կրծքանշան, Երևան քաղաքի պատվավոր գործչի մեդալ

Աննա Ռաշիդի Կարապետյան (սեպտեմբերի 8, 1967(1967-09-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պարուհի, բալետի արտիստ, «Երաժշտական թատրոնի դերասան», ՀՀ Ոստիկանության պահեստազորի փոխգնդապետ, ՀՀ վաստակավոր արտիստ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի պարարվեստի ուսումնարանում։ 1986 թ. բալետի արտիստ որակավորմամբ ավարտել է ուսումնարանը։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 2006 թ․ ավարտել է բուհը, և ստացել «Երաժշտական թատրոնի դերասան» որակավորում։ Սովորել և ավարտել է ԵԹԿՊԻ-ի մագիստրատուրան՝ ստանալով Ռեժիսուրայի մագիստրոս որակավորում։ Աննա Կարապետյանը 10 տարի շարունակ եղել է Պարի պետական անսամբլի և 10 տարի «Բարեկամություն» պետական համույթի առաջատար մենապարուհի։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Ռաշիդի Կարապետյանը 2000 թվականից աշխատում է ԵԹԿՊԻ-ում որպես Ժող.բնորոշ պարեր և Պարարվեստի ռեժիսուրա առարկաների դասախոս։ 2007թ.-ից 2021 թվականները աշխատել է ՀՀ Ոստիկանության մշակույթի բաժնում, որպես երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ Ոստիկանության պահեստազորի փոխգնդապետ է։ 2013թ.-ից 2021 թվականները ԵԹԿՊԻ-ում աշխատել է որպես Խորեոգրաֆիայի ամբիոնի վարիչ[2]։ 2019 թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման։ 2014 թ.-ից համագործակցում է դրամատիկ թատրոնների հետ, և ունի իրականացրած բազմաթիվ բեմադրություններ ու բալետմայստերական աշխատանքներ թատրոններում։ Բազում անգամներ հրավիրվել է սփյուռքահայ համայնքի կողմից Փարիզ, Լիոն, Սան Ֆրանցիսկո, Թեհրան, իր պարային բեմադրությունները կատարելու և մասնագիտական հմտությունները փոխանցելու սփյուռքահայ և օտարազգի պարողներին։ Նա 5 տարի շարունակ մասնակցել է «Արտ Ֆեստ» փառատոնին, որպես հանձնախմբի անդամ[3]։

2021 թվականից գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մասնագիտական գործունեությունը շարունակում է ԱՄՆ-ում, հանդիսանում է «Խարակտեր» պարի ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ
  • Մովսես Խորենացու մեդալ
  • «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ»
  • ՀՀ վաստակավոր արտիստ
  • Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր
  • «Օրենքի պատվար» մեդալ
  • «Ոստիկանության 100-ամյակ»-ի պատվոգիր
  • ՀՀ Ոստիկանության փոխգնդապետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]