Jump to content

Անմեղ սպանվածներին (հուշարձան, Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Անմեղ սպանվածներին» հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1994
Երկիր Ռուսաստան[1]
ԲնակավայրԴոնի Ռոստով
Նյութմարմար
Ներկա վիճակկանգուն
47°13′48″N 39°42′4″E / 47.23000°N 39.70111°E / 47.23000; 39.70111
 Monument to innocent murdered, Rostov on Don Վիքիպահեստում
Արտաքին պատկերներ
«Անմեղ սպանվածներին» հուշարձանի լուսանկարներ

«Անմեղ սպանվածներին» հուշարձան (ռուս.՝ Памятник «Невинно убиенным»), հուշահամալիր Դոնի Ռոստովի կենտրոնում, որը կանգնեցվել է 1921-1961 թվականներին Ռոստովի մարզի բռնադատվածների հիշատակին։ Հուշարձանը բացվել է Քաղաքական բռնությունների զոհերի հիշատակի օրը՝ 1994 թվականի հոկտեմբերի 30-ին, անօրինական քաղաքական ռեպրեսիաների զոհերի «Մեմորիալ» Ռոստովի մարզային ասոցիացիայի և նրա նախագահ, նախագծի հեղինակներից մեկի՝ Է. Ի. Եմելյանովի նախաձեռնությամբ։ Ամեն տարի հոկտեմբերի 30-ին հուշահամալիրի մոտ անցկացվում է հանրահավաք քաղաքական ճնշումների զոհերի հիշատակին և տեղադրվում են ծաղիկներ[2]։ 1921-1961 թվականներին Ռոստովի մարզում քաղաքական դրդապատճառներով բռնադատվել է մոտ 90 հազար մարդ, որոնցից 16130-ը գնդակահարվել է։ Նրանց գերեզմանների վայրն անհայտ է[3]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիրը բաղկացած է երեք մարմարե կոթողից և «Վշտի պատից»։ Կենտրոնական հուշակոթողի ցոկոլը սև է, իսկ վերին մասը ներկված է սպիտակ և կարմիր։ Կենտրոնում քառանկյուն խաչ է, որի երկու կողմերում գրված է. «Անմեղ սպանվածներին»։ Գագաթին տեղադրված է վեցանկյուն մետաղյա խաչ և խորհրդանշական ճաղավանդակ նրա տակ։ Հուշարձանի ցոկոլին 192 ճամբարների և հուշահամալիրի կառուցմանը օժանդակած անձանց անունների ցուցակն է։ Կենտրոնական հուշակոթողի հակառակ կողմում պատկերված են կրոնական դավանանքների խորհրդանիշերը, ինչպես նաև կոմունիստական շարժման խորհրդանիշ հնգաթև աստղը մուրճ և մանգաղով։

«Վշտի պատը» գտնվում է կենտրոնական կոթողի հետևում։ Դրա վրա տեղադրված է ԽՍՀՄ քարտեզը, որի վրա նշված են հիմնական ճամբարները։ Բերված են քաղաքական բռնությունների զոհերի տվյալները ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ Ռոստովի մարզում։

Հուշարձանն ավելի քան 20 անգամ ենթարկվել է վանդալների հարձակումներին։ 2006 թվականին համալիրը վերանորոգվել է քաղաքային վարչակազմի միջոցներով։ Երեսպատման մարմարե սալիկները փոխարինվել են մետաղականներով, պատրաստվել է «Վշտի պատի» նոր տեղեկատվական տախտակ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=6130410000
  2. «Мемориал невинно убиенным» (ռուսերեն). Памятники всего мира. Արխիվացված է օրիգինալից 2017-02-02-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  3. «Невинно убиенным» (ռուսերեն). Памятники Дона. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  4. «Мемориал «Невинно убиенным» в Ростове-на-Дону». Виртуальный музей ГУЛага. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.