Անհետացող տեսակներ (վեպ)
Անհետացող տեսակներ անգլ.՝ Lost: Endangered Species | |
---|---|
Հեղինակ | Քեթի Հափքա |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Pacific Islands? |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | նոյեմբերի 1, 2000 |
ԳՄՍՀ | 0-7868-9090-8 |
OCLC | 439012024 |
Անհետացող տեսակներ (անգլ.՝ Lost: Endangered Species), 2005 թվականի ամերիկացի գրող Քեթի Հափքայի վեպը, ստեղծագործության առաջին մասը գրված է «Կորուսյալները» սերիալի մոտիվներով[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ Ֆեյթի կղզի ընկնելը, նա եղել է մաշկաբան, ով աշխատել է բժիշկ Արրեգլոյի հետ։ Վերջինս պայմանագիր էր կնքել «Q Corp» ընկերության հետ քիմիական գործարանի կառուցման համար։ Աղջիկը պատահաբար իմանում է այդ մասին Օսկար Վուլֆից։ Ճշմարտությունը նրան գցում է շոկի մեջ։ Շուտով նրա և Օսկարի միջև սիրավեպ է սկսվում, և նրանք սկսում են համատեղ աշխատել։ Պատահականության արդյունքում զույգը ստիպված է լինում մեկնել Սիդնեյ։ Այնտեղ Ֆեյթը կրկին հանդիպում է Արրեգլոյին, և պրոֆեսորի ելույթներից մեկից հետո դառնում է նրա կողմնակիցը։ Նա փորձում է իր տեսակետը բացատրել Օսկարին, սակայն վերջինս միայն դատապարտում է, և սիրահարները բաժանվում են։
Հաջորդ օրը Օսկարը կազմակերպում է Ֆեյտի և Արրեգլոյի հանդիպումը։ Հանդիպման ժամանակ Օսկարը հարձակվում է Արրեգլոյի վրա և վիրավորում նրան օձի թույնով։ Չնայած Ֆեյտի դիմադրությանը, Օսկարը նրան հետ է տանում հյուրանոց և հրամայում է լռել և հնազանդվել։ Ֆեյտին հաջողվում է չեզոքացնել Օսկարին, աղջիկը զանգում է ոստիկանություն և անանուն հայտնում է Արրեգլոյի վրա հարձակման մասին։ Այնուհետև նա ուղևորվում է օդանավակայան և գնում է 815-րդ չվերթի տոմս...
... Կղզում նա ծանոթանում է Ջորջի հետ, ում հետ ոչ այնքան ընկերական հարաբերություններ են ծավալվում։ Սակայն, ավելի ուշ նա փրկում է տղային թունավոր օձից։ Այնուհետև նա տեսնում է մի թռչունի, որն ըստ նրա անհետացող տեսակի է, և իր տեսածը դրդում է այն մտքին, որ կղզում այլ փրկվածներ կլինեն։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- վեպում 195 էջի վրա զետեղված է 23 գլուխ
- գորրծողությունները կատարվում են ավիավթարից 2 օր անց
- բոլոր գլուխները բաժանված են 2 մասի՝ հաջորդելով իրար՝ «Կղզի» և «Ֆլեշբեք»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|