Անհաջողակը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անհաջողակը
Տեսակմուլտֆիլմ
ՍցենարիստՌոման Կաչանով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԲելառուսֆիլմ

Անհաջողակը (ռուս.՝ Неудачник), խորհրդային կարճամետրաժ մուլտֆիլմ, որը թողարկվել է 1972 թվականին, «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում։ Մուլտֆիլմի ռեժիսորն է Վլադիմիր Գոլիկովը, սցենարը գրել են Ռոման Կաչանովը և Էդուարդ Ուսպենսկին[1]։ Մուլտֆիմը համարվում է առաջին բելառուսական ֆիլմը, իսկ 1972 թվականը` բելառուսական անիմացիայի հիմնադրման տարին[2][3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի տղա շատ վատ էր սովորում, որովհետև սովորելու համար ժամանակ չուներ։ Նա իր ամբողջ ժամանակը տրամադրում էր կենդանիներին վարժեցնելուն։ Նախ նա վարժեցնում էր կատուներին, հետո` ցլերին, և դա նրան հաջողվում էր։ Հետո նա սկում է աշխատել կրկեսում, որտեղ վարժեցնում էր կրկեսի կենդանիներին։ Ֆիլմի վերջում «անհաջողակը» հետևություն է անում. եթե անգամ մարդը ինչ-որ մի բանում տաղանդավոր է, նա, միևնույնն է, պետք է լավ սովորի։ Վարժեցնող տղան փոխադրվում է 9-րդ դասարան և խոստանում է լավ սովորել։ Նա սկսում է ամաչել, որ, չնայած սովորեցնում է կենդանիներին, բայց ինքը գիտնական չէ...

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորներ Վլադիմիր Գոլիկով, Մ. Լուբյաննիկովա
Սցենարի հեղինակ Ռոման Կաչանով,
Էդուարդ Ուսպենսկի
Օպերատոր Գ. Կուրիննոյ
Կոմպոզիտոր Անդրեյ Շպենյով
Նկարիչ Պ. Շինկևիչ
Մուլտիպլիկատոր Վլադիմիր Գոլիկով
Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են Ն. Բակումենկո,
Տ. Կարավայ,
Մ. Շկրոբոտ,
Ս. Բոբրավսկայա,
Ս. Սիլկին,
Վ. Մատրոսով,
Ա. Միտրոպոլսկի
Նկարված մուլտիպլիկացիա Ս. Սեմյոնովա,
Յուրի Միլտներ
Հնչյունային օպերատոր Պ. Դրոզդով
Մոնտաժող Լ. Ցիպկինա
Ռեժիսիորի օգնական Գ. Պոնոչևնայա
Օպերատորի օգնական Լ. Վիսարիոնովա
Նկարչի օգնական Վ. Իվանիշենկո
Խմբագիր Ռ. Ռոմանովսկայա
Տնօրեն Տ. Սիչև

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ես նկարահանում էի «Անհաջողակը»։ Անկեղծ ասած, այստեղ, ստուդիայում, ամեն ինչ լավ էր ընթանում, քանի որ սցենարի հեղինակը լավն էր, Կոկորդիլոս Գենայի հեղինակ Ռոման Կաչանովն էր։ Ճիշտ է, սցենարիստները երկուսն էին` Ուսպենսկին ու Կաչանովը։ Եվ երբ Մոսկվայում ցուցադրեցին նկարահանված մուլտֆիլմը, մեծ սկանդալ սկսվեց։ Գոսկինոյի փոխնախագահ Պավլենոկը ոտքի կանգնեց ու հայտարարեց, որ ինքն ավելի վատ ֆիլմ առհասարակ երբևէ չի տեսել. եթե մենք այսպիսի սցենար պիտի վերցնենք, ավելի լավ է` առհասարակ չաշխատենք կինոյում։ Եվ մեր այդ «ջերմ ընկերությունը» երկար շարունակվեց։ Պատճառն այն էր, որ Ուսպենսկին մի անգամ մարդկանց ներկայությամբ վիրավորել էր Պավլենկոյին։ Պավլենկոն պատվիրեց ձևափոխել մուլտֆիլմը։ «Անհաջողակը» անվանումը շատ խորհրդանշական է, քանի որ հայտնի բան է` ինչպես կանվանես ֆիլմը, այնպես էլ այն կընթանա։ Ֆիլմը բարեխղճորեն էր նկարահանված, երաժշտությունը լավն էր, որը գրել էր տեղացի կոմպոզիտոր Անդրեյ Շպենյովը։ Արդեն նկարահանված, մոնտաժված, հնչյունավորած մուլտֆիլը հրամայեցին ձևափոխել։ Մենք Ռոման Կաչանովի հետ նստեցինք ու սկսեցինք այն հնարավորինս վատթարացնել։ Երբ այն հասցրինք ընդունելի աստիճանի, այդ ժամանակ այն ընդունեցին։
- Վլադիմիր Գոլիկով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««БЕЛОРУССКАЯ МУЛЬТПАНОРАМА. 40 ЛЕТ НА ЭКРАНЕ. ЧАСТЬ 1»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  2. «Студия анимационных фильмов». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  3. «Белорусской анимации посвящаются почтовые марки». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]