Անծանոթ աղջկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անծանոթ աղջկան
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՎահան Տերյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1903
ՀրատարակչությունՀուշարար
Հրատարակվել է1908
Հայերեն հրատ.1908
ՇարքՄթնշաղի անուրջներ
ՎիքիդարանԱնծանոթ աղջկան

«Անծանոթ աղջկան», հայ բանաստեղծ Վահան Տերյանի բանաստեղծություններից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անծանոթ աղջկան» բանաստեղծությունը հեղինակը գրել է 1903 թվականին[1]։ Առաջին անգամ տպագրվել է 1908 թվականի հունիսի 17-ին «Հուշարար» երկշաբաթաթերթում (№ 5, էջ 71)[2]։ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի մաս է կազմում։

Բանաստեղծության ստեղծման հանգամանքների մասին հեղինակը Օ․ Օհանջանյանին գրել է․

․․․ես տենդենց ունեմ իմ սպասումները, իմ իդեալները, մի խոսքով ցանկալին ներդնել այն կանանց մեջ, որոնցով հափշտակվում էի։ Ահա, օրինակ, հիմա իմ բոլոր իդեալները ես մարմնավորել եմ քո սիրելի քրոջ մեջ և հեռակա սիրահարված եմ նրան։ Իհարկե, դա ծիծաղելի է, բայց չես կարող պատկերացնել, որքան խորապես համոզված եմ, որ դա ճիշտ է։ «Բայց դա հակառա՜կ է առողջ բանականության»։ Բացականչում ես դու կատաղությամբ, «դա արդեն միջնադարյան միստիցիզմ է, դա ռոմանտիկական «հոգեհարազատությո՜ւն է» և այլն»։

Բայց․․․ Ի՞նչ անեմ, այդ բոլոր (թերևս շատ ծանրակշիռ) դիտողություններով հանդերձ, այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, և որ ես շատ-շատ եմ մտածում քո քույրիկի մասին, դա փա՜ստ է։

Երևակայում եմ, թե ինչպես ես հռհռում և ինչպես կհռհռար քույրդ, եթե իմանար այդ մասին։ Աստված քեզ հետ, ծիծաղիր։ Բայց թողնենք այդ, լոկ հարևանցի ասեմ, որ ես նույնիսկ բանաստեղծություն եմ նվիրել նրան, «Անծանոթ աղջկան»[2]։

Տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հուշարարում»․[խմբագրել | խմբագրել կոդը]

3 Ես քեզ տեսա իմ ճամփի մոտ
7 Դու մոտեցար ինձ համրաքայլ,
10 Գարունեցիր կյանքըս դաժան[1][2]

«Մթնշաղի անուրջներում»․[խմբագրել | խմբագրել կոդը]

3 Ես քեզ տեսա իմ ճամփի մոտ[1][2],

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Տերյան, Վահան (1960). Երկերի ժողովածու։ Հատոր առաջին. Հայպետհրատ. էջեր 21, 293.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Վահան, Տերյան (1972). Երկերի ժողովածու։ Հատոր առաջին. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջեր 35, 311.