Անխիորնիս (լատին․՝ Anchiornis), մողեսանաման դինոզավրեր-տերոպոդների տեսակ։ Paraves գտածոներից է, որոնք ապրել են Ասիայի հարավային տարածքներում[1][2]։ Անխիորնիսի մնացորդներ հայտնաբերվել են Չինաստանում՝ Լյաոնինի շրջակայքում։ Առաջինը նկարագրել է հնէաբան Սյու Սինը2009 թվականին։ Ներկայացված է մեկ տեսքով՝ Anchiornis huxleyi[3]: Երկրի վրա ապրող ամենափոքր դինոզավրերից մեկն է[4]։ Երկարությունը հասել է 30-40 սմ-ի։ Հնարավոր է, եղել է թռչնի տեսակ[5]։
Սկանավորող մանրադիտակի օգնությամբ հետազոտելով անխիորնիսի քարացած փետուրների միկրոկառուցվածքը՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ դրանք նման են եղել ճտի ժամանակակից եզրագծային փետուրներին։ Իմունոֆերմենտային անալիզը ցույց է տվել, որ չթռչող անխիորնիսների քարացած մնացորդներում հայտնաբերվել են թռչնին հատուկ β- կերատինի մնացորդներ[6]:
↑«Anchiornis». Paleobiology Database Classic (անգլերեն).(Ստուգված է 29 նոյեմբերի 2016).
↑Xu, X.; Zhao, Q.; Norell, M.; Sullivan, C.; Hone, D.; Erickson, G.; Wang, X.; Han, F. et al. (2009), «A new feathered maniraptoran dinosaur fossil that fills a morphological gap in avian origin». Chinese Science Bulletin54: 430—435.