Անլվան
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Mark Draitsun? և Բորիս Խրանևիչ |
Սցենարիստ | Georgy Karlov? |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Կիևնաուչֆիլմ |
Տևողություն | 606 s |
Թվական | 1964 |
Անլվան (ռուս.՝ Неумойка), նկարված մուլտֆիլմ երեխաների համար, որը նկարահանվել է 1964 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլորին հայտնի է, որ առավոտյան մեծահասակներն ու երեխաները պետք է լվացվեն։ Եվ ահա բակում, որտեղ ապրում են տնային կենդանիները, գալիս է այդ գործընթացի ժամանակը։ Առանց բացառության բոլորը լվանում են իրենց դեմքը և մաքրում են ատամները։ Հիգիենիայի կանոնին հետևում են և՛ հավերը, և՛ կովերը, և՛ կատուները, և՛ շները, և նույնիսկ փոքրիկ խոզուկը փորձում է մաքուր մնալ։ Միայն մի կենդանի` փոքրիկ հորթիկը, չէր ցանակնում լվացվել և մաքրել ատամները, այլ ուզում էր կեղտոտ մնալ, ինչի համար էլ նրան պատժում է մայրիկ կովը։ Նա չէր ուզում լվացվել, այդ իսկ պատճառով կենդանիները ծաղրում են փնթիի` նրան անվանելով «անլվա»։ Սակայն համարձակություն ձեռք բերելով` հորթուկը նախ չցանկանալով, իսկ հետո` մեծ ուրախությամբ լողանում է և կրկին մաքուր դառնում։ Բակում բոլորն ուրախանում են, իսկ հորթուկը նորից հաշտվում է մայրիկի հետ։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ` Գեորգի Կառլով
- Ռեժիսորներ` Մարկ Դրայցուն, Բորիս Խրանևիչ
- Բեմադրող նկարիչներ` Ալեքսանդր Լավրով, Մ. Մալովա
- Կոմպոզիտոր` Գ. Գեմբերա
- Օպերատոր` Գրիգորի Օստրովսկի
- Հնչյունային օպերատոր` Իգոր Պոգոն
- Խմբագիր` Տադեուշ Պավլենկո
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Վ. Բաև, Յա. Գարբաչենկո, Ալլա Գրաչյովա, Մարկ Դրայցուն, Վ. Դեմկին, Եֆրեմ Պրուժանսկիյ, Ադոլֆ Պեդան, Օքսանա Տկաչենկո, Իրինա Չերնովա, Բորիս Խրանևիչ
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ համանուն բանաստեղծության մոտիվների (1952)
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է մուլտֆիլմերի «Անմիտ ագռավը» հավաքածուում[1]։
Ոճական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1960-ական թվականների կեսերին ուկրաինական մուլտիպլիկացիայի երիտասարդ «Կիևնաուչֆիլմ» ստուդիան ձեռք է բերում, այսպես ասած, դասական «դիսնեյյան» ոճ, որը երկար կյանք չի ունենում։
Այդ պատճառով ստուդիայի առաջին` «Պղպեղի արկածները» (1960), «Գարնանաթևիկ» (1961), «Թագուհու ուղեկցորդուհին» (1962), «Պուշոկն ու Դրուժոկը» (1963) և «Անլվան» մուլտֆիլմերն ստեղծվել են վերջին տարիներին ուկրաինական մուլտֆիլմերին բնորոշ ոճից տարբերվող ձևով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ [1]
- ↑ Статья «В формате 2D» на Animator.ru
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անլվան» (մուլտֆիլմ) մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
|