Անի (թերթ)
Արտաքին տեսք
Անի | |
---|---|
Տեսակ | պարբերաթերթ |
Լեզու | ֆրանսերեն |
Հիմնադիր | Ժան-Կլոդ Քեպապճյան |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման վայր | Փարիզ |
Հրատարակության պատմություն | 1986-1994 թվականներ |
«Անի» («Ani»), ազգային, գրական-գեղարվեստական պարբերաթերթ։ Լույս է տեսել 1986-1994 թվականներին Փարիզում՝ ֆրանսիական՝ «Արշակ Չոպանյան» ակումբի մեկենասությամբ։ Հայ սփյուռքի հետազոտության կենտրոնի հրատարակչություն։ Հիմնադիր՝ Ժան-Կլոդ Քեպապճյան, խմբագիր՝ Պետրոս Տեր-Սարգսյան։ Ջանացել է համախմբել ֆրանսահայ մտավորականությանը, տպագրել է պատմագիտության, գրականության և մշակույթի խնդիրներին նվիրված հոդվածներ։ Աշխատակցել են նաև ֆրանսիացի անվանի պատմաբաններ ու գրողներ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 89, էջեր 89 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։