Անի Շահվերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անի Շահվերդյան
Ծնվել էհունվարի 29, 1989(1989-01-29) (35 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, նկարազարդող և բանաստեղծուհի
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան

Անի Շահվերդյան (անգլ.՝ Ani Shahverdyan, հունվարի 29, 1989(1989-01-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հունական և հայկական ծագմամբ անգլիագիր բանաստեղծուհի, գրող, գրքերի նկարազարդող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1989 թվականին Երևանում հայ և հույն ծնողների ընտանիքում։ Սովորել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություններ ֆակուլտետում, ստացել բակալավրի աստիճան։ Ավարտելուց հետո յոթ տարի աշխատել է հեռահաղորդակցության ոլորտում որպես վաճառքի մենեջեր։ 2017 թվականին ամուսնու` Գարիկ Շահվերդյանի հետ հիմնել է հեռահաղորդակցական ընկերությունը, որի գլխավոր տնօրենն է այժմ։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է չորս գրքի[1][2]։

Անիի առաջին գիրքը` «Ticket to All-Inclusive Life», ոչ գեղարվեստական ժանրի մոտիվացիոն գիրք է (2018)։ Գիրքն անձնական, ֆինանսական և սոցիալական կյանքում հաջողություններ ձեռքբերելու մասին է։ Այն բաղկացած է երկու գլխից, որոնցից յուրաքանչյուրն ունի մի քանի ենթագրեր` առանձին թեմաների շուրջ[3]։ Երկրորդ գիրքը` «The Cosmos in My Head» բանաստեղծությունների ժողովածուն է, որը նույնպես հրատարակվել է 2018-ին։ Գիրքը բաղկացած է 5 գլխից, որոնցում նկարագրում է իր վաղ կյանքի տրավմաները և թե ինչպես է դրանք հաղթահարել ու ներդաշնակություն գտել կյանքում[4]։ Երրորդ գիրքը` «Contrast» (2019) բանաստեղծությունների ժողովածուն, հակասական զգացողությունների արգասիք է[5]։ 2020-ին հրատարակվել է նրա չորրորդ գիրքը` «Disaster Queen», բանաստեղծական ժողովածուն, որը սիրո, կորստի և վշտի մասին է[6]։ Իր բոլոր բանաստեղծական գրքերը սեփական նկարազարդմամբ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]