Անիտա Հախվերդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հախվերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անիտա Հախվերդյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1971 (52 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | երաժիշտ |
Անիտա Հախվերդյան (դեկտեմբերի 12, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, երգահան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անիտա Հախվերդյանը ծնվել է Երևանում, 1971 թվականի դեկտեմբերի 12-ին։ Շրջանավարտն է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետակա-մանկավարժական համալսարանի տարրական ուսուցման բաժնի։ 1996-1997 թվականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1997 թվականից՝ Հայաստանի Երգի պետական թատրոնում։ Դասավանդում է թատրոնի մանկապատանեկան դպրոց-ստուդիայում։ Վարել է «Մի երգի պատմություն» ռադիոծրագիրը, «Կիրակի», «CD-DC», «Սենյակ», «Տես» երաժշտական հեռուստածրագրերը։ 3 մյուզիքլի և շուրջ 400 երգերի խոսքերի հեղինակ է[1]։
2004 թվականին Անիտա Հախվերդյանն արժանացել է «Կռունկ» երգի փառատոնի մրցանակի՝ որպես 5 տարիների լավագույն երգերի հեղինակ, 2005 թվականին՝ ԱՄՆ-ի հայկական երաժշտական «M Club» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն հեղինակ» մրցանակին, 2007 թվականին՝ «Ոսկե քնար» մրցանակի՝ որպես «Տարվա հիթ» և «Սուպեր դուետ», 2009 թվականնին՝ «Ոսկե Քնար» մրցանակաբաշխության Հայ երգարվեստում ներդրման համար հատուկ մրցանակի։ 2010 թվականին երաժիշտն արժանացել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Ֆիլմի համար գրված տարվա լավագույն երգի հեղինակ» մրցանակին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Անիտա Հախվերդյան». zarkfoundation.com.