Անիսե Աբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիսե Աբել
Anicet Andrianantenaina Abel
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անիսե Անդրիանանտենաինա Աբել
Քաղաքացիությունը  Մադագասկար և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 13, 1990(1990-03-13)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Անտանանարիվու, Մադագասկար
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բուլղարիա Լուդոգորեց
Համար 12
Պատանեկան կարիերա
Մադագասկար Աժեսայա
Ֆրանսիա Օսեր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2011 Ֆրանսիա Օսեր 42 (4)
2011—2012 Բուլղարիա Չերնոմորեց (Բուրգաս) 11 (6)
2012—2013 Բուլղարիա ՑՍԿԱ(Սոֆիա) 26 (6)
2013—2014 Բուլղարիա Բոտև (Պլովդիվ) 35 (10)
2014—մ.հ Բուլղարիա Լուդոգորեց 7 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անիսե Անդրիանանտենաինա Աբել (մալագաս. Anicet Andrianantenaina Abel, մարտի 13, 1990(1990-03-13)[1][2][3], Անտանանարիվու, Մադագասկար), մադագասկարցի ֆուտբոլիստ, «Լուդոգորեց» ակումբի կիսապաշտպան, կարող է խաղալ նաև երկրորդ հարձակվողի դիրքում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվելով Անտանանարիվուում։ Անիսեն իր կարիերան սկսել է հայրենի քաղաքի «Աժեսայա» թիմում, որից հետո գնացել է ֆրանսիական «Օսեր», ուր ակումբի երիտասարդական թիմի կազմում անցկացրել է երեք տարի՝ խաղալով 42 խաղերում՝ խփելով 4 գոլ[4][5]։

2011 թվականի սեպտեմբերի 8-ին Անիսեն երեք տարով պայմանագիր է կնքել Բուրգասի բուլղարական «Չերնոմորեց»-ի հետ՝ այստեղ տեղափոխվելով որպես ազատ գործակալ։ Երկու օր անց Բուլղարիայի առաջնությունում կայանում է նրա դեբյուտային խաղը ընդդեմ «Վադիմա Ռակովսկի»-ի, որի արդյունքում նրա թիմը հաղթում է 4:0 հաշվով[6][7][8]։ Ակումբի կազմում իր առաջին գոլը նա խփել է սեպտեմբերի 17-ին, արտագնա խաղում ընդդեմ «Սվետկավիցա»-ի, որն ավարտվել է 3:0 հաշվով՝ հօգուտ «Չերնոմորեց»-ի[9]։ 2012 թվականի հունվարի 6-ին նա հեռանալու պատրվակով լքում է «Չերնոմորեց»-ը[10]։ 2012 թվականի հունվարի 23-ին բանակային ակումբի խաղացողի կարգավիճակով ներկայանալուց հետո Անիսեն դառնում է Սոֆիայի ԲԿՄԱ-ի և «Չերնոմորեց»-ի միջև տրանսֆերային վեճի օբյեկտ։

Բուլղարիայի 2013/2014 առաջնությանից առաջ Անիսեն անսպասելիորեն տեղափոխվեց պլովդիվյան «Բոտև»։ 2013 թվականի սեպտեմբերի 14-ին «Լոկոմոտիվ»-ի դեմ տնային մրցարշավում նա աչքի ընկավ դուբլով՝ թիմին բերելով հաղթանակ 2:0 հաշվով։ Պլովդիվում գտնվելու ընթացքում Անիսեն իրեն ներկայացնում էր որպես թիմի կարևոր խաղացող՝ «Բոտև»-ի հետ հասնելով Բուլղարիայի Գավաթի եզրափակիչ փուլ և, թիմի հետ միասին, ստանալով Եվրոպայի Լիգայի ուղեգիր։

2014 թվականի հուլիսին Անիսեն «Բոտև»-ում առկա ֆինանսական անորոշության պատճառով տեղափոխվեց Բուլղարիայի գործող չեմպիոն «Լուդոգորեց» ֆուտբոլային ակումբ[11]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադագասկարի հավաքականի կազմում ընդգրկվելու առաջին հրավերն Անիսեն ստացել է 2007 թվականի հուլիսի 4-ին։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Օսեր 2008/09 2 0 2 0
2009/10 21 3 21 3
2010/11 19 1 19 1
Ընդամենը Ֆրանսիա 42 4 0 0 0 0 42 4
Չերնոմորեց (Բուրգաս) 2011/12 11 6 0 0 11 6
ԲԿՄԱ (Սոֆիա) 2012/13 26 6 3 2 2 0 31 8
Բոտև (Պլովդիվ) 2013/14 35 10 8 1 6 0 49 11
Լուդոգորեց 2014/15 7 2 0 0 4 1 11 3
Ընդամենը Բուլղարիա 79 24 11 3 12 1 102 28

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Football Database Profile
  5. «Anicet playing for Auxerre B». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  6. «Черноморец привлече Андрианантенайна от Антананариво» (բուլղարերեն). sportline.bg. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 8 сентября 2011-ին.
  7. «Striker from Madagaskar signed with Chernomorets». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
  8. «Anicet Andrianantenaina signs with Chernomorets Burgas». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
  9. Anicet scored against Svetkavitsa Turgovishte from soccerway.com
  10. Anicet decided to retire and get back in Madagaskar
  11. «Лудогорец представи новата си покупка» (բուլղարերեն). sportal.bg. 4 июля 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիսե Աբել» հոդվածին։