Անիլա Դենաժ
| Անիլա Դենաժ | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 18, 1973[1] (52 տարեկան) |
| Ծննդավայր | Տիրանա, Ալբանիա[1] |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Զբաղեցրած պաշտոններ | Finance Minister of Albania? |
Անիլա Դենաժ (սեպտեմբերի 18, 1973[1], Տիրանա, Ալբանիա[1]), ալբանացի քաղաքական գործիչ, 2019 թվականի հունվարից մինչև 2021 թվականի սեպտեմբերը եղել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենաժը ծնվել է Տիրանայում և 1995 թվականին ավարտել է Տիրանայի համալսարանը՝ ստանալով ֆինանսական և բանկային մենեջմենթի որակավորում[2][3]։
Դենաժը աշխատել է Էլ Սալվադորում, Բոլիվիայում, Էկվադորում, Ռումինիայում և Մոզամբիկում գտնվող ProCredit Banks-ում[2]։ 2013 թվականի հոկտեմբերին դարձել է Ալբանիայի ֆինանսների նախարարության գլխավոր տնօրենը[2]։ 2014 թվականից դասախոսում է մարդկային ռեսուրսների կառավարում Պետական կառավարման դպրոցում[2][3]։
Դենայը Ալբանիայի Պարտադիր Առողջապահության Ապահովության Հիմնադրամի գլխավոր տնօրեն է նշանակվել 2018 թվականի հոկտեմբերին[2]։ Երեք ամիս անց նշանակվել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարար՝ վարչապետ Էդի Ռամայի կողմից կաբինետի վերադասավորումների արդյունքում՝ փոխարինելով Արբեն Ահմեթաջին[4]։ 2020 թվականին ներկայացրել է մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն օգնելու երկրի տնտեսությանը վերականգնել 2019 թվականի Ալբանիայի երկրաշարժի և COVID-19 համաճարակի «երկու ծանր ցնցումներից»։
Դենաժը եղել է Համաշխարհային բանկի խմբի (WBG) Գենդերային և զարգացման հարցերով խորհրդատվական խորհրդի անդամ[5]։
Այլ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD), Կառավարիչների խորհրդի նախկին անդամ (2019–2021)[6]
- Համաշխարհային բանկ, Կառավարիչների խորհրդի նախկին անդամ (2019–2021)[7]
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի մեկ որդի[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://ps.al/familja-jone/anila-denaj-2
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Chair: Anila Denaj». Albania Investment Council. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ 3,0 3,1 «Anila Denaj: Ministër i Financave dhe Ekonomisë» (Albanian). Ministry of Finance and the Economy.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Sudden reshuffle in Rama's cabinet, who is leaving and who is coming». Independent Balkan News Agency. 2018 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ World Bank Advisory Council on Gender and Development World Bank Group.
- ↑ Board of Governors European Bank for Reconstruction and Development (EBRD).
- ↑ Board of Governors Արխիվացված 2020-12-20 Wayback Machine World Bank.