Անժելա Երիբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անժելա Արամի Երիբեկյան
Ծնվել է1922
ԾննդավայրԱխալցխա
Մահացել է1947, դեկտեմբերի 29
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1943)
Մասնագիտությունբժիշկ

Անժելա Արամի Երիբեկյան (1922, Ախալցխա, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ - դեկտեմբերի 29, 1947(1947-12-29)), հայ բժիշկ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ծառայողի ընտանիքում։ 1939 թվականին ավարտվել է Շահումյան գյուղի (Վրաստան) միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի բժշկական ինստիտուտը։ 1943 թվականին ավարտել է ինստիտուտը և մեկնել բանակը. նախ՝ Թբիլիսի, որտեղ չորսուկես ամիս սովորում է բուժանձնակազմի որակավորման դասընթացներում։ 1943 թվականի դեկտեմբերին նրան տրվում է բժշկական ծառայության ավագ լեյտենանտի կոչում։

1944 թվականի մայիսին մեկնել է ռազմաճակատ։ Մինչև հուլիսի 2-ը Ուկրաինական ռազմաճակատի № 743 վիրաբուժական դաշտային շարժական հոսպիտալում եղել է օրդինատոր։ Այնուհետև նշանակվել է 15-րդ բուժուժեղացված վաշտի բժիշկ։

1945 թվականի փետրվարին հիվանդության պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից։ Երկար ժամանակ փորձել է բուժվել սանատորիաներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 79։