Անթիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Անթիո», ֆորմոթիոն (քիմիական բանաձև՝ C6H12NO4PS2), քիմիական պատրաստուկ՝ բույսերը վնասատու միջատներից և տզերից պաշտպանելու համար։ Շփումային և ներաճողական ազդեցության միջատատզասպան է։

Արտադրվում է 25 տոկոսանոց էմուլսիոն խտանյութի ձևով։ Կիրառվում է (2–3 անգամ) լվիճների, ոստայնատզերի, տերևալվիճների, տերևակերների, ցեցերի և այլ վնասատուների դեմ։ Ծախսի չափաքանակը սրսկումների դեպքում (կգ/հա ազդող նյութ)՝ բամբակենուն՝ 0,5–0,6, շաքարի և սեղանի ճակնդեղին՝ 0,3–1,0, պտղատուներին՝ 0,3–1,0, ցիտրուսայիններին՝ 0,5–1,5, խաղողի վազին՝ 0,3–1,0, կաղամբին՝ 0,2–0,25։ Վերջին մշակումը թույլատրվում է բերքահավաքից առաջ 20 օրից ոչ ուշ։ Խիստ թունավոր է մարդկանց և կենդանիների համար։ Սահմանային թույլատրելի կոնցետրացիաները սննդամթերքներում 0,2 մգ/կգ է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթիո» հոդվածին։