Անդրե Գրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրե Գրին
անգլ.՝ Andre Green
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 26, 1998(1998-07-26)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Solihull, Ուեսթ Միդլանդս, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Դիրք հարձակվող

Անդրե Ջեյ Գրին (անգլ.՝ Andre Jay Green, հուլիսի 26, 1998(1998-07-26)[1], Solihull, Ուեսթ Միդլանդս, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Աստոն Վիլա»-ի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աստոն Վիլա»[խմբագրել | խմբագրել կոդը]

9 տարեկան հասակում Անդրե Գրինը միացել է «Աստոն Վիլա»-ի ակադեմիային։ Պրեմիեր Լիգայի շրջանակներում իր դեբյուտը նշել է 2016 թվականի մարտի 13-ին՝ «Տոտենհեմ Հոտսպուր»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով լոնդոնյան թիմի հաղթանակով։

Չեմպիոնշիպում նա իր առաջին խաղն անցկացրել է 2017 թվականի հունվարին՝ մասնակցելով «Պրեստոն ՖԱ»-ի դեմ խաղին։ Իսկ իր առաջին գոլը անգլիական թիմի կազմում խփել է 2017 թվականի օգոստոսի 19-ին՝ «Նորվիչ Սիթի»-ի դեմ խաղում[2]։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեն հանդես է եկել Անգլիա Մ16, Մ17, Մ18 և Մ19 հավաքականների կազմում։ 2017 թվականից սկսած նա հանդես է գալիս Անգլիա Մ20 հավաքականի կազմում[3]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Արդյունք
Մրցաշրջան Ակումբ Լիգա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
2015-16 Աստոն Վիլա Պրեմիեր Լիգա 2 0 0 0 0 0 0 0 2 0
2016-17 Աստոն Վիլա Չեմպիոնշիպ 14 0 1 0 1 0 0 0 16 0
2017-18 Աստոն Վիլա Չեմպիոնշիպ 5 1 0 0 1 0 0 0 6 1
2018-19 Աստոն Վիլա Չեմպիոնշիպ 2 0 0 0 1 0 0 0 3 0
Կարիերայի ադրյունք 23 1 1 0 3 0 0 0 28 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Aston Villa 4–2 Norwich». BBC. 2017 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
  3. «Profile». The Football Association. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]