Անդրե Բրինկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրե Բրինկ
աֆրիկաանս՝ Andre Brink
Ծննդյան անունաֆրիկաանս՝ André Philippus Brink
Ծնվել էմայիսի 29, 1935(1935-05-29)[1][2][3][…]
ԾննդավայրVrede, Տհաբո Մոֆուտսանյանա, Ֆրի Սթեյթ, ՀԱՀ
Վախճանվել էփետրվարի 6, 2015(2015-02-06)[1][2][4][…] (79 տարեկան)
Մասնագիտությունլեզվաբան, գրող, թարգմանիչ, համալսարանի դասախոս, գրականագետ և գրականագետ
Լեզուաֆրիկաանս
Քաղաքացիություն ՀԱՀ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան
Գրական ուղղություններSestigers?[5]
Ուշագրավ աշխատանքներAn Act of Terror?
ԱշխատավայրՔեյփթաունի համալսարան
Պարգևներ
ԱմուսինKarina Szczurek?
 André Brink Վիքիպահեստում

Անդրե Ֆիլիպպուս Բրինկ (աֆրիկաանս՝ André Philippus Brink; մայիսի 29, 1935(1935-05-29)[1][2][3][…], Vrede, Տհաբո Մոֆուտսանյանա, Ֆրի Սթեյթ, ՀԱՀ - փետրվարի 6, 2015(2015-02-06)[1][2][4][…]), հարավաֆրիկացի գրող, Քեյփթաունյան համալսարանի անգլիական գրականության պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականներին Անդրե Բրինկը և Բրեյտեն Բրեյտենբախը վճռորոշ դեր էին խաղում աֆրիկացի գրողների գրական շարժման մեջ, որը հայտնի է որպես վաթսունականներ (Die Sestigers)։ Նրանք ձգտում էին օգտագործել աֆրիկաանս լեզուն ապարտհեյդ քաղաքականության դեմ հանդես գալու համար։ Նրանք նաև փորձում էին աֆրիկաանս լեզվի գրականության մեջ ներմուծել անգլիալեզու և ֆրանսալեզու գրականությունների ժամանակակից ուղղությունները։ Բրինկի ստեղծագործությունների առանձնահատկությունը համարվում է այն, որ նա իր ստեղծագործությունները գրել է երկու լեզվով՝ աֆրիկաանս և անգլերեն։

Նրա «Գիշերային գիտություն» (Kennis van die aand; 1973) վեպը դարձավ աֆրիկաանս լեզվով գրված առաջին գիրքը, որը ապարտհեյդի ժամանակ արգելվեց ՀԱՀ կառավարոության կողմից[6]։

Չնայած նրան, որ ավելի վաղ աշխատաքները առաջին հերթին ուղղված էին ՀԱՀ ապարտհեյդ քաղաքականության դեմ, Բրինկի վերջին աշխատանքները նվիրված էին ժամանակակից ժողովրդական Հարավային Աֆրիկայի խնդիրներին։

Բրինկի ստեղծագործություններից մի քանիսը թարգմանվել են ռուսերեն լեզվով։

Ստեղծագործոություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրինկի աշխատանքների ավելի ամբողջական ցանկը դիտել աֆրիկաանս լեզվով André P Brink հոդվածում։

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեսպանը
  • Նայելով խավարին
  • Ակնթարթներ քամու մեջ (Մ., 1991)
  • Անձրևի համբավը (Մ., 1981)
  • Չոր սպիտակ եղանակ (Մ., 1981, մտնում է XX դարի աֆրիկյան հարյուր լավագույն գրքերի մեջ)
  • Ձայների շղթան (Մ., 1985)
  • Ժանտախտի պատը
  • Արտակարգ դրություն
  • Սարսափի գործը
  • Ադամասթորի առաջին կյանքը (1993)
  • Ընդհակառակը
  • Ավազի պատկերացումները
  • Սատանայի հովիտը
  • Ցանկության իրավունքները
  • Լռությունից այն կողմ (2002)
  • Քանի դեռ չեմ մոռացել (2004)
  • Լռությունից այն կողմ (2004)
  • Մանթիսի աղոթքը (2005)
  • Կապույտ դուռը (2006)
  • Այլ կյանքեր (2008)

Հուշագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատառաքաղ ճանապարհին (2009)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. http://www.sahistory.org.za/people/ingrid-jonker
  6. Brink, André. "A Long Way from Mandela’s Kitchen", New York Times. September 12, 2010.