Անդրեյ Շվեդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրեյ Շվեդով
Ծնվել էնոյեմբերի 5, 1957(1957-11-05) (61 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտությունդիվանագետ
Պարգևներ և
մրցանակներ
Q4287134? և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Անդրեյ Վլադիմիրի Շվեդով (նոյեմբերի 5, 1957(1957-11-05), Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս դիվանագետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը և անցել դիվանագիտական ծառայության: 1980-1985-ական և 1990-1995-ական թվականներին աշխատել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատանը: 1997-2002 թվականներին Բուլղարիայում Ռուսաստանի դեսպանությունում եղել է դեսպանի խորհրդական: 2002-2003 թվականներին եղել է Ռուսաստանի ԱԳՆ կադրերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ: 2003-2004 թվականներին դարձել է Ռուսաստանի ԱԳՆ առաջին եվրոկապական դեպարտամենտի տնօրենի տեղակալ: 2004-2008 թվականներին եղել է Իսպանիայում Ռուսաստանի դեսպանի խորհրդականը: 2008 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի փետրվարի 3-ը եղել է Ռուսաստանի ԱԳՆ-ում ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ: 2014 թվականի փետրվարի 3-ին դարձել է ԱՊՀ-ում Ռուսաստանի մեշտական ներկայացուցիչը (Մինսկ, Բելառուս)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ նախագահի երախտագիտությունը (2011 թվականի դեկտեմբերի 13), բազմամյա բարեխիղճ աշխատանքի և ՌԴ արտաքին քաղաքականության մեջ ունեցած մեծ ավանդի համար[2]:
  • Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պատվավոր աշխատակից (2013 թվական):
  • Ռուսաստանի ԱԳՆ պատվոգիր (2007 թվական)
  • Արտակարգ հումանիտար գորոծողությունների մասնակցի մեդալ (2013 թվական)

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ կարգի արտակարգ և լիազոր դեսպան (2004 թվականի օգոստոսի 20)[3]:
  • Առաջին կարգի արտակարգ և լիազոր դեսպան (2015 թվականի մայիսի 29)[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]