Jump to content

Անդրեյ Բուրկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Բուրկե
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 15, 1993(1993-04-15)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Բակեու, Ռումինիա
Հասակ 188 սանտիմետր[2]
Դիրք կենտրոնական պաշտպան
Պատանեկան կարիերա
2001—2010 Ռումինիա Բակեու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—2013 Ռումինիա Աերոստար 86 (7)
2013—2016 Ռումինիա Բակեու 71 (4)
2016—2019 Ռումինիա Բոտոշանի 104 (4)
2019—2023 Ռումինիա ՉՖՌ Կլուժ 114 (6)
2023— Սաուդյան Արաբիա Ալ Օհդուդ 13 (3)
Ազգային հավաքական
2020— Ռումինիա Ռումինիա 24 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 20.11.2023:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 20.11.2023

Անդրեյ Անտոնի Բուրկե (ռումիներեն՝ Andrei Andonie Burcă, ապրիլի 15, 1993(1993-04-15)[1], Բակեու, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, «Ալ Օհդուդ» ակումբի և Ռումինիայի ազգային հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Բուրկեն իր հայրենի Բակեու քաղաքի համանուն ակումբի սան է․ 2001 թվականից զբաղվել է ֆուտբոլով տեղի «Բակեու» ակումբի ֆուտբոլային դպրոցում։ Որտեղ հետագայում խաղացել է երիտասարդական թիմում։ Մեծահասակների մակարդակում Բուրկեն շարունակել է խաղալ Բակեու քաղաքի ստորին լիգաներիակումբներում։ Երբ 2013 թվականին Գլաս Բակեուն ստիպված է եղել լուծարվել ֆինանսական խնդիրների պատճառով, Բուրկեն ցանկացել է ավարտել ֆուտբոլային կարիերան և ընդունվել քոլեջ[3]։ Բայց հրավեր է ստացել ռումինական Լիգա 1-ի «Բոտոշանի» ակումբից և մնացել ֆուտբոլում։

Ակումբում ֆուտբոլիստն անցկացրել է երեք մրցաշրջան և 2019 թվականի ամռանը տեղափոխվել է «ՉՖՌ Կլուժ»[4], որի հետ արդեն առաջին մրցաշրջանում նվաճել է ֆուտբոլում իր առաջին գավաթը՝ երկրի չեմպիոնի տիտղոսը։ ՉՖՌ-ի կազմում Բուրկեն նշել է իր նորամուտը եվրագավաթների հանդիպումներում[5]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերին Ավստրիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում Անդրեյ Բուրկեն նշել է իր նորամուտը Ռումինիայի հավաքականի կազմում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Soccerway(բազմ․)
  3. «De ce a vrut Andrei Burcă să se lase de fotbal în urmă cu 4 ani: «Intrasem la facultatea de construcții»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. «Oficial: Andrei Burcă a plecat de la FC Botoșani la CFR Cluj. A costat sub 200.000 de euro». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. Andrei Burcă, la primul gol în Europa, a dezvăluit secretul vestiarului dominat de Dan Petrescu la CFR Cluj. «Mi-am dat seama încă din prima zi» — Fanatik.ro
  6. «Debut perfect pentru Burcă în tricoul echipei naționale. Emoții pentru Deac — Transilvania Reporter». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 76 (օգնություն)