Անդրեյ Բելյանին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրեյ Բելյանին
Belyanin2.jpg
Ծնվել էհունվարի 24, 1967(1967-01-24) (53 տարեկան)
ԾննդավայրԱստրախան, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, գիտաֆանտաստիկ գրող և արձակագիր
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերհումորային ֆանտաստիկա
Կայքskiminok.ru
Andrei Belyanin Վիքիպահեստում

Անդրեյ Օլեգովիչ Բելյանին (ռուս.՝ Андрей Олегович Белянин, հունվարի 24, 1967(1967-01-24), Աստրախան, ԽՍՀՄ), ռուս վիպասան և բանաստեղծ, որը ստեղծագործում է ֆենտեզի ժանրում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Բելյանինը ծնվել է 1967 թվականի հունվարի 24-ին Աստրախանում: Դպրոցում ութ տարի սովորելուց հետո ընդունվել է Աստրախանի Վլասովի անվան գեղարվեստի ուսումնարանի նկարչական-մանկավարժական բաժին: 4-րդ կուրսի վերջում նա սկսել է պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել պոեզիայով: Ծառայել է Նովոռոսիյսկի սահմանապահ ջոկատի կազմում Թուրքիայի սահմանի վրա:

1994 թվականին ընդունվել է Ռուսաստանի գրողների միություն. այդ ժամանակ նա արդեն հեղինակ էր բանաստեղծությունների երեք ժողովածուների և «Շիկակարմիր և շերտավոր» (ռուս.՝ «Рыжий и Полосатый»), «Ճենապակե ասպետների միաբանություն» (ռուս.՝ «Орден Фарфоровых рыцарей») հեքիաթների և անցել երկու սեմինար արձակում և պոեզիյաում:

1995 թվականին՝ «Պատանեկություն» («Юность») ամսագրում այդ ստեղծագործությունների հրապարակվելուց հետո, «Արմադա» հրատարակչության կողմից ստացել է համագործակցության առաջարկություն: Հրատարակչությունը հավանել էր «Ջեք խելագար թագավորը» պատմության «սամիզդատ» տարբերակը:

Աշխատել է դպրոցում որպես ուսուցիչ, եղել Ռուսաստանի գրողների միության տեղական մարմնի փոխնախագահ, ղեկավարել գրական ստուդիա, հրատարակել թերթեր, տպագրել սկսնակ բանաստեղծների ստեղծագործություններ:

2004 թվականի մայիսի 12-ին Անդրեյ Բելյանինի 13-ամյա որդին՝ Իվանը, առևանգվել և սպանվել է[1] դպրոցական ընկերների կողմից[2][3]: Հետագայում մարդասպաններից մեկը նույնպես առևանգվել և սպանվել է[4]:

2014 թվականին Անդրեյ Բելյանինն Աստրախանի կազակների հետ մասնակցել է Ղրիմում անցկացվող հանրաքվեի ժամանակ անվտանգության ապահովման միջոցառումներին, որի համար ստացել է պետական մրցանակ` մեդալ «Ղրիմի վերադարձման համար»:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կազակական հեքիաթներ (Չեխիա, 2006)
  • Կազակական հեքիաթ (Ռուսաստան, 2013)

Ճանաչում և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի ներքին գործերի նախարարության դիպլոմի կրկնակի դափնեկիր «ոստիկանության աշխատակցի դրական կերպար» ստեղծելու համար:
  • 2001 թվականին «Альфа-книга» հրատարակչության կողմից սահմանվել է ամենամյա «Սուր առանց անունի» (ռուս.՝ «Меч Без Имени») մրցանակ՝ նպատակ ունենալու խրախուսել երիտասարդ և անհայտ հեղինակների, որ աշխատում են սուր սյուժեով և կատակերգական ֆանտաստիկայի ժանրերում և վերստեղծել հայրենական գրականության լավագույն ավանդույթները[5]:
  • 2009 թվականի մարտի 31 ին արժանացել է Նիկոլայ Գոգոլի անվան մեդալի[6]։
  • 2013 թվականի մարտի վերջին ՌոսԿոն փառատոնում ճանաչվել է տարվա ֆանտաստ գրող (2012 թվականին նա ունեցել է ամենախոշոր տպաքանակը)[7]:
  • Աելիտա 2017 մրցանակի դափնեկիր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Russian author’s son found dead
  2. «Задержаны предполагаемые убийцы сына писателя Андрея Белянина»։ Արխիվացված օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է 12 мая 2008 
  3. Марина Бровкина (2004/11/17)։ «Французский дедушка на Колыме. Жестокое убийство сына известного писателя организовал 13-летний подросток»։ Российская газета։ Վերցված է 2015-06-07 
  4. «В Астрахани убит соучастник убийства сына писателя Белянина с целью получения выкупа»։ Արխիվացված օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է 12 мая 2008 
  5. Премия «Меч Без Имени».
  6. Новости.
  7. «Роскон-2013. Пост-релиз»։ РосКон։ 2013-04-02։ Վերցված է 2015-06-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]