Անդրեաս Քելլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեաս Քելլեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1]
Մասնագիտացում՝field hockey player
Երկիր՝ Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 1, 1965(1965-10-01) (58 տարեկան)
Ծննդավայր՝Արևմտյան Բեռլին, Գերմանիա
182 սանտիմետր
Քաշ՝77 կիլոգրամ[2]

Անդրեաս Քելլեր ( գերմ.՝ Andreas Keller, հոկտեմբերի 1, 1965(1965-10-01), Արևմտյան Բեռլին, Գերմանիա), գերմանացի հոկեյիստ, կիսապաշտպան և մարզիչ։ 1992 թվականի օլիմպիական չեմպիոն, 1984 և 1988 թվականների ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1965 թվականի հոկտեմբերի 1-ին Արևմտյան Բեռլինում։

Մարզական կարիերան սկսել է հայրենի քաղաքի Berliner թիմում[3], որի կազմում երկու անգամ Արևմտյան Գերմանիայի առաջնության արծաթե մեդալ է նվաճել (1982, 1987)։

Երկու անգամ ՝ 1982 եւ 1985 թվականներին, Գերմանիայի պատանեկան հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։

1984 թվականին Լոս Անջելեսում կայացած ամառային օլիմպիական խաղերում խոտի հոկեյի արևմտագերմանական հավաքականի կազմում նվաճել է արծաթե մեդալ։ Ընդ որում՝ խաղացել է կիսապաշտպանի դիրքում, անցկացրել է 7 հանդիպում, ոչ մի գոլ չի խփել։

1986 թվականին բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում, 1987 թվականին՝ Եվրոպայի առաջնությունում։

Արևմտագերմանական հավաքականի կազմում Քելլերը ևս մեկ օլիմպիական արծաթե մեդալ է նվաճել 1988 թվականի սեուլյան ամառային օլիմպիական խաղերում։ Խաղացել է կիսապաշտպանի դիրքում, անցկացրել 7 հանդիպում, խփել 1 գոլ՝ ԽՍՀՄ հավաքականին։

1992 թվականին խոտի հոկեյի արևմտագերմանական հավաքականի կազմում մասնակցելով Բարսելոնայի ամառային Օլիմպիական խաղերին՝ նվաճել է ոսկե մեդալ։ Ընդ որում՝ անց է կացրել 7 հանդիպում, գոլ չի խփել։

Թիմակիցների հետ հաղթող է հռչակվել նաև խոտի հոկեյի Եվրոպայի 1984, 1988 և 1991 թվականների մարզադահլիճային առաջնություններում։

1983-1993 թվականների ընթացքում Արևմտյան Գերմանիայի և Գերմանիայի հավաքականների կազմում Անդրեաս Քելլերն ընդհանուր առմամբ անց է կացրել 226 հանդիպում, այդ թվում՝ 198-ը՝ բացօթյա մարզադաշտերում, 28-ը՝ մարզադահլիճներում[4]։

Իր խաղային կարիերան ավարտելուց հետո նա դարձել է մարզիչ և աշխատեց Բեռլիներ ակումբում։ 2005 թվականին Գերմանիայի չեմպիոն է հռչակվել ակումբի կանանց թիմի, 2010 թվականին՝ պատանեկան թիմի հետ[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեաս Քելլերը ծնվել ու հասակ է առել մարզական հարուստ ավանդույթներ ունեցող ընտանիքում։ Նրա պապը՝ Էրվին Քելլերը (1905–1971)[6] 1936 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր։ Հայրը՝ Կարստեն Քելլերը (ծն. 1939)[7] - 1972 թ. օլիմպիական խաղերի չեմպիոն։ Խորթ եղբայրը՝ Ֆլորիան Քելլերը (ծնված 1981 թ.)[8] օլիմպիական չեմպիոն է հռչակվել 2008 թվականին, վերջինիս կինը ՝ Նավինա Օմիլադե-Քելլերը (ծնված 1981 թ.)[9] ֆուտբոլիստ է, 2004 թվականի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Խորթ քույրը՝ Նատաշա Քելլերը (ծնված 1977 թ.)[10] - 2004 թվականի օլիմպիական չեմպիոնուհի է։ Անդրեասի տատիկը՝ Հելգա Աքերմանը, նույնպես հանդես է եկել խոտի հոկեյի Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. Olympedia — 2006.
  3. «Andreas Keller Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com». web.archive.org. 2020 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  4. «HockeyPlatz». www.hockey.de. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  5. «A. KELLER, ZIPPEL UND VÖLKNER ENGAGIEREN SICH ALS CO-TRAINER». 2019 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. «Erwin Keller Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com». web.archive.org. 2020 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  7. «Carsten Keller Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com». web.archive.org. 2020 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  8. «Florian Keller Bio, Stats, and Results» (անգլերեն). Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
  9. «Navina Omilade Bio, Stats, and Results» (անգլերեն). Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
  10. «Natascha Keller Bio, Stats, and Results» (անգլերեն). Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.