Jump to content

Անդրեաս Գլինիադակիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեաս Գլինիադակիս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն
հուն․՝ Ανδρέας Γλυνιαδάκης
Մասնագիտացումբասկետբոլիստ
Երկիր Հունաստան
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 26, 1981(1981-08-26)[1][2] (44 տարեկան)
ԾննդավայրԽանյա
ԱկումբBC Astana?, Maroussi B.C.?, Panathinaikós Athlitikós Ómilos?, Panellinios G.S. (basketball)?, Roanoke Dazzle?, Olympiacos B.C.?, Սիեթլ Սուպերսոնիքս, New Mexico Thunderbirds?, Peristeri B.C.?, Վիրտուս Բոլոնյա, ԱԷԿ ԲԿ, Greece men's national under-19 basketball team?, Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքական և Greece men's national under-16 and under-17 basketball team?
Հասակ՝216 սանտիմետր
Քաշ127 kg[3]

Անդրեաս Գլինիադակիս (հուն․՝ Ανδρέας Γλυνιαδάκης , օգոստոսի 26, 1981(1981-08-26)[1][2], Խանյա), հույն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը «Կրետան Քինգս» ակումբում խաղացել է Հունաստանի առաջնությունում։

Մասնագիտական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլինիադակիսն սկսել է իր մասնագիտական կարիերան Հունաստանի բասկետբոլի առաջնությունում, որտեղ հանդես է եկել «Պանատինակոս», «Պանելլինիոս», «Պերիստերի» և «ԱԵԿ» ակումբներում։ 2003 թվականին նա առաջադրել է իր թեկնածությունը NBA 2003 թվականի դրաֆթի համար, որտեղ 58 համարի տակ ընդունվել է «Դետրոյթ Փիստոնս», բայց երբեք այդ թիմի համար չի խաղացել։ 2005 թվականին նա եկել է Միացյալ Նահանգներ, որտեղ խաղացել է «NBA Ջի լիգա», «Ռոանոկ Դազզլ» և «Կանտոն Չարջ» ակումբներում։ Տանդեբիրդի հետ 2006 թվականին նա հաղթել է Ջի լիգայի առաջնությունում։ 2006 թվականի նոյեմբերի 5-ին պայմանագիր է կնքել «Սիեթլ Սուպերսոնիքս» ակումբի հետ[4], որտեղ խաղացել է 13 խաղ՝ վաստակելով միջինը 1,3 միավոր յուրաքանչյուր խաղում։ 2007 թվականի հունվարի 4-ին նրան վտարել են թիմից[5]։ 2007 թվականի մայիսին Գլինիադակիսը վերադարձել է Եվրոպա, այս անգամ Իտալիա, որտեղ նա սկսել է խաղալ «Վիրտուս» ակումբի կազմում։ 2007 թվականի սեպտեմբերին նա վերադարձել է «ԱԵԿ», սակայն հոկտեմբերի 1-ին թիմը հրաժարվել է նրանից, որից հետո նա պայմանագիր է կնքել հունական «Մարուսսի» ակումբի հետ։ 2009 թվականին միացել է «Օլիմպիակոս» ակումբին, որի կազմում 2012 թվականին արժանացել է Եվրոլիգայի և Հունաստանի չեմպիոնի տիտղոսների։

Ծանոթագրւթյուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեաս Գլինիադակիս» հոդվածին։