Անդրանիկ (անձնանուն)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ (այլ կիրառումներ)
Անդրանիկ Անդրանիկ | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն և անձնանուն |
Նշանակություն | մեծ, երեց, ավագ |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն[1] |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Փաղաքշական ձևեր | Անդրիկ |
Չշփոթացնել | Անդրանիկ |
Կապված հոդվածներ | «Անդրանիկ» սկսվող էջեր |
![]() |
Անդրանիկ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն անդրանիկ՝ «մեծ, երեց, ավագ» բառից։
Ըստ Մեծոփեցու՝ Մակաբայեցի եղբայրներից առաջինի անունն Անդրանիկ էր (մյուսներն էին՝ Ակար, Մակար, Խորեն, Խորսեն, Ամինադար, Գաղիե)։ Մակաբայեցոց Բ գրքի Է գլխում պատմվում է 7 եղբայրների նահատակության մասին, ում անուններն էին Ակար, Մակար, Խորեն, Խորսեն, Ամինադար, Գալիլե և Գադիդե։ Բոլոր անունները համընկնում են Մեծոփեցու նշած անունների հետ բացի վերջինից, որը կրտսեր եղբայր էր։ Մեծոփեցին առաջին որդին կոչում է Անդրանիկ, որը նշված չէ Մակաբայեցոց գրքում, ուր առաջի որդին Ակարն է։ Սակայն Անդրանիկ անվան հիշատակությունը ցույց է տալիս, որ Մեծոփեցու ժամանակ՝ 15-րդ դարում, այս անունը գոյություն է ունեցել[2]։ Ավելի ուշ այս անունը հիշատակվել է 1789 թվականին[3]։ Կոստանդնուպոլսում աղավաղված ձևով օգտագործվում է Անթառանիկ տարբերակը։
Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անդրանիկ Մոկացի, զորավար, Գրիգոր, Բագրատ և Ռոմանոս Տարոնցիների հետ մտել էր Վարդ Սքլերոսի բանակը և կռվում էին Հունաց Վասիլ Բ Բուլգարասպան կայսեր դեմ[4]։
- Անդրանիկ արքեպիսկոպոս Թեոդոսիայի, որին գրեց Կոստանդին կաթուղիկոսը՝ Ֆլորենտիայի պապական ժողովի առթիվ (1438)[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 158-159 — 634 էջ։
- ↑ Կարապետան, Յիշատ․ Սամաթիոյ, էջ 301
- ↑ Տէր Սահակեան, Հայ կայսերք, Բ, էջ 236
- ↑ Պալճեանց, էջ 87, 90