Անդրանիկ Տագեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրանիկ Տագեսյան
Ծնվել էփետրվարի 6, 1960(1960-02-06) (64 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մասնագիտությունխմբագիր

Անդրանիկ Մանուկի Տագեսյան (Դաքեսյան, փետրվարի 6, 1960(1960-02-06), Բեյրութ, Լիբանան), հայ բանասեր, խմբագիր, մատենագետ, քաղաքագիտության դոկտոր (2011, Ուելսի համալսարան)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Տագեսյանը ծնվել է 1960 թվականի փետրվարի 6-ին Բեյրութում։ 1983 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1988 թվականին՝ Բեյրութի ամերիկյան համալսարանը։ 1983-1989 թվականներին եղել է «Զարթօնք» (Բեյրութ) օրաթերթի, 1991-1996 թվականներին՝ «Շիրակ» ամսագրի խմբագրակազմի անդամ։ 1993 թվականին սկսել է դասավանդել Բեյրութի Հայկազյան համալսարանում, նույն թվականին դարձել է «Հայկազեան հայագիտական հանդեսի» պատասխանատու քարտուղար, 2011 թվականին՝ Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն[2]։

Լույս են տեսել Տագեսյանի «Պատմութիւն ՌԱԿ Լիբանանի շրջանակի. 1922–1937» (1993), «Վահան Պէտէլեան։ Երաժիշտ-մանկավարժը» (2004) աշխատությունները, կազմել է «Լիբանանահայ գիրքը. 1894–2012: Մատենագիտական ցանկ» (2013, համահեղինակ՝ Արմեն Յուրնեշլյան, բոլորը՝ Բեյրութ) մատենագիտական ժողովածուն։

«Հայկականության մեծագույն խնդիրը մեր իսկ ինքնության վերաթարմացումն է, որովհետև հայությանը, մեզ բոլորիս իրար կապող օղակը կարծես ավելի շատ անցյալն է, քան ներկան։ Եթե այդպես է, ապա դա շատ վտանգավոր երևույթ է։ Եթե ես, դուք մեր անցյալը շատ մակերեսորեն գիտենք, փաստորեն մեր կապը շատ մակերեսային է ստացվում։ Հետևաբար, մեր կապը այսօրվա հետ պետք է լինի, հայ ինքնության այսօրվա բաղադրիչներ պետք է նորովի ստեղծենք, այլ ոչ թե այդ բաղադրիչները անպայման անցյալին պետք է պատկանեն»։
- Անդրանիկ Տագեսյան[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։