Անդամարկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Անդամարկա
ԵրկիրԲոլիվիա Բոլիվիա
ԲԾՄ3748±1 մետր
Ժամային գոտիUTC−4
Անդամարկա (Բոլիվիա)##
Անդամարկա (Բոլիվիա)

Անդամարկա կամ Սանտյագո դե Անդամարկա (իսպ.՝ Andamarca, կեչուա՝ Antamarka), Բոլիվիայի արևմուտքում գտնվող քաղաք։ Օրուրո վարչական շրջանում գտնվող Սուդ Կարանգաս նահանգի վարչական կենտրոնն է։ Հիմնադրվել է 1723 թվականին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված է Օրուրո քաղաքից 120 կմ դեպի հարավ-արևմուտք՝ ծովի մակարդակից 3748 մ բարձրության վրա և Պոոպո լճից 10 կմ արևմուտք՝ Ալտիպլանոյի արևելյան ափին։ Այստեղ ջերմաստիճանի ամենօրյա տատանումներն ավելի ուժեղ են, քան սեզոնային տատանումները։

Տարածաշրջանում միջին ջերմաստիճանը 9 °C-ից մի փոքր պակաս է, հունիս-հուլիս ամիսներին մինչև 11 °Cէ, իսկ նոյեմբեր-մարտ ամիսներին՝ 4 °C։

Տարեկան տեղումները 300 մմ-ից պակաս են, ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում արտահայտված չոր սեզոնով․ ամսական տեղումները 15 մմ-ից պակաս են, իսկ հունվարին՝ առավելագույնը 75 մմ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2001 թվականի մարդահամարի՝ բնակչությունը կազմում էր 302 մարդ[1], 2010 թվականի դրությամբ՝ 374 մարդ։

Բնակիչների մեծ մասը խոսում է այմարա լեզվով[2]։

Տարի Բնակիչ Աղբյուր
1992 409 Մարդահամար[3]
2001 302 Մարդահամար[4]
2012 468 Մարդահամար[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Instituto Nacional de Estadística Bolivia (INE) 2001». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. «Instituto Nacional de Estadística (INE) Oruro 2001—2010». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. «Instituto Nacional de Estadística de Bolivia». web.archive.org. 2014 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  4. «Instituto Nacional de Estadística de Bolivia». web.archive.org. 2014 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  5. «Listado de Comunidades». web.archive.org. 2014 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]