Անգետիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անգետիկ
Russia stamp 1992 No 17.jpg
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս և անիմացիոն կերպար
ՀեղինակՆիկոլայ Նոսով
Ներկայացված էThe Adventures of Dunno and his Friends?, Q4316321? և Dunno on the Moon?
Սեռարական
Neznaika Վիքիպահեստում

Անգետիկը (ռուս.՝ Незнайка), գրական հերոս, Նիկոլայ Նոսովի եռագրության և դրա բազմաթիվ շարունակությունների հերոսը: Ուրախ մարդուկների ակումբի անդամ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Անգետիկ անունով կերպարը երևացել է կանադացի ծաղրանկարիչ, նկարիչ Պալմերա Կոքսի մոտ, իսկ այդ նկարներով ռուսերեն տեքստը ստեղծել է Աննի Խվոլսոնը[1]: Եվ իր հրատարակած առաջին գիրքն է եղել «Մանուկներին թագավորությունը» գիրքը, որտեղ մյուս հերոսների հետ ներկայանում է նաև Անգետիկը: Գիրքը հրատարակվել է 1889 թվականին, իսկ 1898, 1902 և 1915 թվականներին լույս է տեսել դրա կրկնօրինակը: 1917 թվականից հետո Խվոլսոնի գիրքը չի վերահրատարակվել մինչև 1991 թվականը, երբ այն հրատարակում է մոսկովյան «Պոլիկոմ» հրատարակչատունը:

Անգետիկը Նիկոլայ Նոսովի գրքի հերոս է դարձել շնորհիվ Նոսովի և ուկրաինացի գրող, «Բարվինոկ» ամսագրի խմբագիր Բոգդան Չալիի` 1952 թվականի հանդիպման: Այն բանից հետո երբ Նոսովը պատմել է Չալիին Անգետիկի մասին, վերջինս անմիջապես առաջարկել է հրատարակել աշխատանքն իր ամսագրում, ինչը և արվել է: Առաջին թարգմանությունը «Բարվինոկ» ամսաթերթում լույս է տեսել 1953-1954 թվականներին[2], երկու լեզվով` ռուսերեն և ուկրաիներեն (թարգմանությունը Ֆ. Մակիվչուկա)` «Անգետիկի և իր ընկերների արկածները» վերնագրով:

Այնուհետև եռագրության առաջին մասը լույս է տեսնում առանձին հրատարակությամբ, արդեն որպես «Անգետիկի և իր ընկերների արկածները» վեպ-հեքիաթ (Մոսկվա, 1954), երկրորդ, «Անգետիկը արևի քաղաքում», մասը լույս է տեսել 1958 թվականին նախ, «Երիտասարդություն» ամսագրում, իսկ հետո` հրատարակվել է առանձին գրքով (Մոսկվա, 1958): Եռագրության երրորդ մասը` «Ագետիկը Լուսնի վրա», առաջին անգամ հրատարակվել է «Ընտանիք և դպրոց» ամսաթերթում 1964-1965 թվականներին: Առանձին գիրքը լույս է ընծայվել 1965 թվականին (Մոսկվա, Մանկական գրականություն, 1965):

«Անգետիկի և իր ընկերների արկածները» վեպ-հեքիաթի նկարազարդում

1969 թվականին Նոսովին Անգետիկի մասին եռագրության համար շնորհվում է Ն. Կ. Կրուպսկայայի անվան պետական մրցանակ: Փոքրիկ ընթերցողների կողմից Անգետիկին սիրելու գործում կարևոր էին ճիշտ ընտրված պատկերազարդիչները: Առաջին երկու մասերի եռագրությունը պատկերազարդել է Ալեքսեյ Լապտևը, երրորդ մասը նրա մահից հետո պատկերազարդել է Հենրիխ Վալկը: Գրքի առաջին տպագրություններն իրենց ժամանակի համեմատ հարուստ ձևավորում են ունեցել` յուրահատուկ գրակազմով և գունավոր պատկերներով (հաջորդ հրատարակություններն ավելի համեստ էին):

Արտաքին տեսք և բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգետիկը միջին հասակով թզուկ է, մեծ գլխով և փոքրիկ քթով: Նա կրում է լայնեզր կապույտ գլխարկ, դեղին տաբատ, նարնջագույն վերնաշապիկ և կանաչ փողկապ: Սիրում է վառ գույներ: Անգետիկի հիմնական հատկանիշներն են՝ պարծենկոտությունը, տգիտությունը, համարձակությունն ու սրամտությունը: Ըստ իր, Նոսովի խոսքի, Անգետիկը կյանքում իր նախատիպն ունի:

Aquote1.png Սա մի երեխա է, բայց ոչ այնպիսին, ում կարելի է կոչել անունով և ազգանունով, այլ երեխա է ընդհանրապես, իր տարիքին հատուկ ակտիվությամբ, գիտելիքի հանդեպ մեծ ծարավով և միևնույն ժամանակ երեխա, որ չի կարողանում նստած մնալ, անկարող է ուշադրությունը երկար պահել մի բանի վրա, մի խոսքով, երեխա է իր առավելություններով, որոնք պետք է ամրապնդել նրա մեջ, և թերություններով, որոնցից նա պետք է ազատվի:

Ն. Նոսով «Իմ և իմ ստեղծագործության մասին»

Aquote2.png


Անգետիկի ճանաչված գլխարկը Նոսովի տեքստում ոչ մի կերպ չի նկարագրվել, բացի կապույտ գույնից, որից հետո առաջին անգամ պատկերազարդիչները նկարեցին այն տարբեր կերպ: Հեքիաթի առաջին պատկերազարդողներ Կիրա և Վիկտոր Գրիգորևները պատկերել են նրան որպես սրածայր գլխարկ` փոքր դաշտերում: 1957 թվականին լույս ընծայված ֆիլմում Լեոնիդ Վլադիմիրսկին պատկերել է նրան որպես վրձնով թասակ: Սրածայր սոմբրերոյի ավանդական տարբերակն առաջինը նկարել է Ալեքսեյ Լապտևը. այս տարբերակը հետագայում վերցրել են այլ նկարիչներ:

Գրական ստեղծագործություններ Անգետիկի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Նոսովի ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1954 — «Անգետիկի և իր ընկերների արկածներ»
  • 1958 — «Անգետիկն արևի քաղաքում»
  • 1965 — «Անգետիկը լուսնի վրա»
  • «Վինտիկը, Շպունտիկը և փոշեկուլը»

Բորիս Կորլովի ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 — «Անգետիկի նոր արկածները: Կապույտ աստղի կղզի»
  • 1999 — «Անգետիկի նոր արկածները: Նորից լուսնի վրա»

Գրիգորյա Վայպանի ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 — «Անգետիկը քարի քաղաքում»

Իգոր Նոսովի ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 — «Անգետիկի կղզի»
  • 2007 — «Մեծ անակնկալ Անգետիկին»
  • 2013 — «Անգետիկը քարի քաղաքում»

Սվետլանա Օսեևայի և Պյոտր Սոլոդսկու ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 — «Անգետիկի նոր արկածները, Ֆունտիկը և այլ կարճահասակներ»
  • «Անգետիկի տիեզերական արկածները, Ֆունտիկը և այլ կարճահասակներ»

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1959. մուլտֆիլմ «Ուղիղ 3.15»
  • 1960. մուլտֆիլմ «Ուրախ վարպետներ Վինտիկը և Շպունտիկը»
  • 1961. մուլտֆիլմ «Անգետիկը սովորում է»
  • 1965. մուլտֆիլմ «Որտե՞ղ եմ ես նրան տեսել»
  • 1968. մուլտֆիլմ «Լուսատտիկ № 8»
  • 1972. մուլտֆիլմ «Անգետիկի և իր ընկերների արկածները» (10 սերիայից կազմված մինի սերիալ)[3]:
  • 1977. մուլտֆիլմ «Անգետիկն արևի քաղաքում» (մինի-սերիալ)[4]:
  • 1983. Հեղինակային ֆիլմ «Անգետիկը մեր բակից»
  • 1996. մուլտֆիլմ «Ուրախ նկարներ. Ռետրո ոճով ֆանտազիա»
  • 1997—1999. մուլտֆիլմ «Անգետիկը Լուսնի վրա»
  • 2004. մուլտֆիլմ «Անգետիկը և Բարաբասը»

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմի երգը շատ հայտնի է (խոսք` Նիկոլայ Նոսովի, երաժշտությունը` Վլադիմիր Շաինսկիի, Կլարա Ռումյանովայի կատարմամբ[5])

Խոտի վրա նստել էր մորեխը, խոտի վրա նստել էր մորեխը, Ճիշտ ինչպես վարունգը, կանաչ էր նա. Պատկերացրեք, պատկերացրեք Ճիշտ ինչպես վարունգ:

  • Անգետիկի կերպարը լայնորեն օգտագործվել է Միջազգային Էքսպո 2010-ի ռուսական տաղավարի ձևավորման համար Շանհայում: Միևնույն ժամանակ, Անգետիկի մասնակցությամբ մանկական կոմիքսները հայտնի և տարածված էին Չինաստանում 1990 թվականներին: Անգետիկի անվանումը չինարեն թարգմանվել է այսպես 小无知 (Xiǎo Wúzhī»,«Սիաո Ուչժի»), ինչը նշանակում է «Փոքրիկ տգետը»: 2010 թվականի հուլիսի 14-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է շտկել թերությունները ցուցահանդեսում Ռուսաստանի տաղավարում: Նախագահի հանձնարարաությունը պետք է կատարվեր 2010 թվականի սեպտեմբերի 1-ին: Ռուսական տաղավարը մինչև նախագահի ժամանումն այդպես էլ լուրջ փոփոխություններ չկրեց:
  • Անգետիկի պատկերը տեղադրված է Կունցևյան գերեզմանոցում Նիկոլայ Նոսովի գերեզմանի հուշաքարի վրա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]