Անա Մարիա Սենո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Անա Մարիա Սենո
Անա Մարիա Ձենո դը Լուկեի պատկեր.jpg
Ծնվել էհունիսի 7, 1922(1922-06-07)
ԾննդավայրՌոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Մահացել էօգոստոսի 1, 2011(2011-08-01) (89 տարեկան)
Մահվան վայրՌոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
ՔաղաքացիությունFlag of Argentina.svg Արգենտինա
ԿրթությունNational University of the Littoral?
Մասնագիտությունհոգեբան և գինեկոլոգ

Անա Մարիա Սենո դը Լուկե (իսպ.՝ Ana María Zeno de Luque, հունիսի 7, 1922(1922-06-07), Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա - օգոստոսի 1, 2011(2011-08-01), Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա) արգենտինացի բժիշկ, գինեկոլոգ, սեքսոլոգ[1], հոգեբան, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր։

Սոցիալական բժշկության մեջ հանդիսանում է սեռական դաստիարակության բնագավառի մասնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի արգենտինացի վիրաբույժի աղջիկ է։ 1948 թվականին Արգենտինայի Սանտա-Ֆե քաղաքի Դել Լիտորալ ազգային ինստիտուտում ստացել է բժշկական աստիճան, 1968 թվականին դարձել է բժշկական գիտությունների դոկտոր։

1970-ական թվականներին Լատինական Ամերիկայում և Արգենտինայում առաջիններից մեկն էր, որը զբաղվել է բեղմնականխմամբ[2]։ Կանանց վերարտադրողական համակարգի հարցերով առաջիններից մեկն է։ Երբ Արգենտինայում սեռական դաստիարակության հարցերով ոչ ոք չէր զբաղվում Ա․ Մ․ Սենոն ձեռնամուխ է եղել այս բնագավառի մասնագետների և խորհրդականների վերապատրաստմամբ։ Որպես ապագա գինեկոլոգ նա նպաստել է հիվանդանոցներում սեռական խնդիրներ ունեցող անչափահասների համար տեղեր բացելուն, և կարծիք է հայտնել, որ այսպիսի խնդիրների քննարկումը շատ կարևոր է սեռական և վերականգնողական առողջության ճիշտ քաղաքականության մշակման գործում։

1978 թվականին Ա․ Մ․ Սենոն «Ռոսարիոյի սեռական կրթության ասոցիացիայի» (ARES) հիմնադիրներից է, 1983 թվականին՝ Ա․ Կինսիի անվան սեքսոլոգիայի ինստիտուտի հիմնադիրն է[3]։

Չնայած նրա դուստրը Արգենտինայի զինվորական բռնապետության ժամանակ անհետացել է, Սենոն շարունակել է պայքարը կանանց իրավունքների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Blog (2020-05-16)։ «Дзен»։ Blog (ռուսերեն)։ Վերցված է 2020-08-26 
  2. «::: Artemisa Noticias - Periodismo de género para mujeres y varones :::»։ web.archive.org։ 2016-04-01։ Վերցված է 2020-08-26 
  3. «Sin mordaza Noticias Santa Fe»։ web.archive.org։ 2005-02-18։ Վերցված է 2020-08-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]