Անատոլի Ռոշուպկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Ռոշուպկին
Ծնվել էփետրվարի 10, 1949(1949-02-10) (75 տարեկան)
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերբանաստեղծություն և արձակ

Անատոլի Վասիլևիչ Ռոշուպկին (ռուս.՝ Анатолий Васильевич Рощупкин, փետրվարի 10, 1949(1949-02-10)), ռուս խորհրդային գրող, ԽՍՀՄ լրագրողների միության անդամ (1975)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Վասիլևիչ Ռոշուպկինը ծնվել է 1949 թվականի փետրվարի 10-ին Լիպեցկի մարզի Դոլգորուկովսկի շրջանի Կրասնոե գյուղում` գյուղացու ընտանիքում։ Սովորել է Ելեցկի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում (1972) ։ 1978-1980 թվականներին սովորել է Ռոստովի բարձրագույն կուսակցական դպրոցի լրագրության բաժանմունքում։ 1972-1973 թվականներին ծառայել է Սախալինում` տանկային զորքերում։ Զորացրվելուց հետո վերադարձել է լրագրությանը։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1966 թվականից։ Աշխատել է Լիպեցկի մարզի շրջանային թերթում որպես գրական աշխատակից, եղել է կոմերիտական աշխատանքում, սեփական թղթակից, գյուղական կյանքի բաժնի վարիչ, Ռոստովի «Մոլոտ» մարզային թերթի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ (1981-1992), Ռոստովի մարզի օրենսդիր ժողովի ինֆորմացիայի և հասարակական-քաղաքական վերլուծության բաժնի վարիչ (1992-1998), Ռոստովի մարզային վարչակազմի հրատարակչության և հեռահաղորդակցության դեպարտամենտի «Վեսյոլովսկի վեստնիկ» թերթի գլխավոր խմբագիր։ 2001 թվականից Անատոլի Վասիլևիչ Ռոշուպկինը աշխատում է «Ռոստվերտոլ» ձեռնարկության «Անձնվեր աշխատանքի համար» թերթի գլխավոր խմբագիր։

Ռոշուպկինը բանաստեղծություններ և պատմվածքներ սկսել է գրել երիտասարդ տարիներից, տպագրվել է տեղական պարբերականներում։ Նրա «Բարության լույսը» բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1995 թվականին, «Հայրենակիցներ» արձակի առաջին գիրքը հրատարակվել է 1996 թվականին։ Հետագայում բանաստեղծը գրել է բանաստեղծությունների, վիպակների և պատմվածքների տասից ավելի գրքեր։ Իր ստեղծագործություններում Անատոլի Ռոշուպկինը նկարագրում է ռուսական գյուղական կյանքը, գրում է իրեն հարազատ մարդկանց մասին, բարձրացնում բարոյականության և բարոյախոսության հարցեր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի բրոնզե մեդալ
  • «Մասնագիտական խմբակցության առջև ունեցած վաստակի համար» Ռուսաստանի լրագրողների միության պատվո նշան
  • Մարզային լրագրության Ա. Պ Չեխովի անվան մրցանակի դափնեկիր
  • Վ. Ա. Զակրուտկինի անվան գրական մրցանակի դափնեկիր (1997)

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Свет доброты. Стихи. — Ростов-н/Д: фирма «MYSTERY», 1995.
  • Земляки. Рассказы, повести, очерки. — Ростов-н/Д: «Дон», 1996.
  • До вечерней звезды. Стихи. — Ростов-н/Д: Ростиздат, 1997.
  • Поезд в деревню. Книга прозы. — Ростов-н/Д: Ростиздат, 1999.
  • Ещё надеюсь… Стихи. — Ростов-н/Д: МП «Книга», 2001.
  • Прощание с ивой. Проза. — Ростов-н/Д: МП «Книга», 2001.
  • Сроки земные. Книга прозы. — Ростов-н/Д: МП «Новая книга», 2004.
  • Январская исповедь. Стихи. — Ростов-н/Д: МП «Новая книга», 2006.
  • Колодезное эхо. Повесть. — Ростов-н/Д: МП «Новая книга», 2007.
  • Последняя вьюга. Повести и рассказы. — Ростов-н/Д: МП «Новая книга», 2009.
  • Между светом и тенью. Книга прозы и поэзии. — Ростов-н/Д: ЗАО «Книга», 2010.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Справочник. Ростовское региональное отделение Союза писателей России. Ростов-на-Дону, 2011 г. Анатолий Васильевич Рощупкин, с. 77.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]