Անատոլի Պադուկա
Անատոլի Պադուկա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Ռոմնի, Սումիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Մասնագիտություն | դերասան |
Անատոլի Պադուկա (ռուս.՝ Па́дука Анато́лий Ива́нович, օգոստոսի 22, 1951, Ռոմնի, Սումիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի խորհրդային և ուկրաինացի դերասան։ Օդեսայի թատերական լիցեյի ղեկավար, գլխավոր ռեժիսոր և ուսուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է օգոստոսի 22-ին, Սումի մարզի Ռոմնի քաղաքում։ Նրա մայրը Աննա Գոլոտն է։
1973 թվականին հրավիրվել է Օդեսա քաղաքի պատանի հանդիսատեսի թատրոն։
Ամուսնացել է 1973 թվականին։
1974 թվականին ծնվել է նրա դուստր` Յուլյան։
1976 թվականին դարձել է Թատերական գործիչների միության անդամ։
1980 թվականին աշխատել է Օդեսայի դերասանի տան «Էքսպերիմենտ» ստուդիայում, որը գլխավորում էր Ռուսաստանի ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը։
1981 թվականին ընդունվել է Ա. Լունաչերսկու անվան Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի դերասանի գործ ֆակուլտետ, Օ. Տաբակովի մոտ։
1985 թվականին ավարտել է ինստիտուտը` դրամայի և կինոյի դերասան մասնագիտացմամբ։
1986 թվականին նորից սկսել է զբաղվել թատերական ստուդիայով։
1989 թվականին աշխատել է Օդեսայի դերասանի տանը և զուգահեռաբար աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում։
1989 թվականին Օդեսիայի դերասանի տանը կից ստեղծել է թատերական լիցեյ։
Անատոլի Պադուկինի մոտ, Օդեսայի թատերական լիցեյում սովորել է Վիտասը[1]։
1973 թվականից 1994 թվականներին Օդեսայի ՊՀԹ-ում խաղացել է մոտավորապես 70 դեր։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր, որոնցում նկարահանվել է
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ջելսոմինոյի կախարդական ձայնը», ռեժիսոր` Տ. Լիսիցիան
- «Ոսկե կոշիկները», ռեժիսոր` Վ. Կոզաչկով
- «Արքայադուստրը բակլաների վրա», ռեժիսոր` Վ. Նովակ
- «Լարողը», ռեժիսոր` Կ. Մուրատովա
- «Աստծո ժպիտը կամ Զուտ օդեսական պատմությունը», ռեժիսոր` Վ. Ալենիկով
- «Սիրո ստրուկը», ռեժիսոր` Ն. Միխալկով
- «Տրեստ, որը պայթել էր», ռեժիսորներ` Ա. Պավլովսկի, Լ. Պավլովսկի
- «Փոքրիկ ճամպրուկը», ռեժիսոր` Ռ. Վասիլևսկի
- «Ճանապարհ դեպի Դրախտ»
- «Ասթենիկ ախտանշան», ռեժիսոր` Կ. Մուրատովա
- «Զգայուն ոստիկանը»
- «Աստվածացրեք կնոջը», ռեժիսոր` Ստ. Գովորուխին, հեռուստատեսային 4 սերիա
- «Երանելին», ռեժիսոր` Ս. Ստուրսովսկի
- «Հազվագյուտ անձրևը», ռեժիսոր` Գ. Դելիև
- «Սոնյա ոսկե բռնակը», ռեժիսոր` Վ. Մերժկո
- «Ծովի նման կապույտ աչքերը», ռեժիսոր` Գ. Դելիև, հեռուստատեսային 2 սերիա
- «Մի մեղեդի երգեհոնիկի համար», ռեժիսոր` Կ. Մուրատովա
Թատերական բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974 թվական` «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» ըստ Վ. Սարոյանի
- 1980 թվական` «Տարեդարձը» ըստ Ա. Չեխովի
- 1981 թվական` «20 րոպե հրեշտակի հետ» ըստ Ա. Վամպիլովի
- 1991 թվական` «Նախատեսված է քանդել» ըստ Թ. Ուիլյամսի
- 1991 թվական` «Սառչել են» ըստ Ն. Սադուրի
- 1992 թվական` «Նրանք պատերազմում էին հայրենիքի համար»
- 1995 թվական` «Երրորդ աստիճանի Վլադիմիրը»
- 1996 թվական` «Իմ խոհանոցը» ըստ Մ. Ուգարովի
- 1997 թվական` «На перші гулі» ըստ Ս. Վասիլչենկոյի
- 1998 թվական` «Բալզամինովի ամուսնությունը» ըստ Ա. Օստրովսկու
- 1999 թվական` «Ռուս հաշմանդամը» ըստ Մ. Ուգարովի
- 2000 թվական` «По ревізії» ըստ Մ. Կրոպիվնիցկու
- 2001 թվական` «Սպիտակ գիշերներ» ըստ Ֆ. Դոստոևսկու
- 2002 թվական` «Օբլոմով» ըստ Ի. Գոնչարովի
- 2003 թվական` «Թաթ, կամ Հիերոգլիֆներ» ըստ Դ. Խարմսի
- 2004 թվական` «Կարող է միայն Աստված լինել» ըստ Ա. Վեդենսկու
- 2005 թվական` «Պետերբուրգ քաղաքի կատակերգությունը» ըստ Դ. Խարմսի[2]
- 2006 թվական` «Փոփոխական Լյուչեն» ըստ Լ. Սինտի-Չերնյաուսկայտեի
- 2007 թվական` «Ձանձրալի է այս աշխարհում, պարոնայք» ըստ Ն. Գոգոլի
- 2008 թվական` «Աստվածականչություն» ըստ Վեն. Երոֆեևի
- 2010 թվական` «Օլե Լուկոյե» ըստ Հ. Ք. Անդերսենի
- 2012 թվական` «Պեչորինի օրագիրը» ըստ Մ. Լերմոնտովի
- 2014 թվական` «Հաղթարշավ» ըստ Ի. Կռիլովի
- 2015 թվական` «Енеїда» ըստ Ի. Կոտլյարևսկու
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Одесский Вестник.(չաշխատող հղում)
- ↑ Вечерняя Одесса, № 66.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օդեսայի թատերական լիցեյի կայքը Արխիվացված 2017-07-27 Wayback Machine
- Անատոլի Պադուկայի կայքը Արխիվացված 2016-01-10 Wayback Machine
- Պաշտոնական խումբը ВКонтакте-ում
- Статья в «Вечерней Одессе»: «Театр — это и личное счастье, и личная драма».
|