Անազոտ լուծամզուքային նյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անազոտ լուծամզուքային նյութեր, ազոտ չպարունակող օրգանական նյութերի (բացառությամբ ճարպերի և թաղանթանյութի) մեծ խմբի անվանումը, որոնք բուսական և կենդանական օրգանիզմներում ընթացող ածխաջրային փոխանակման արգասիքներ են։

Անազոտ լուծամզուքային նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անազոտ լուծամզուքային նյութերն են՝ շաքարները (խաղողաշաքար, պտղաշաքար, եղեգնաշաքար, ածիկաշաքար, կաթնաշաքար), օսլան, ինուլինը, կիսաթաղանթանյութերը (պենտոզներ՝ պենտոզի ածանցյալներ, և հեքսոզներ՝ հեքսոզի ածանցյալներ), պեկտինային նյութերը և դրանց համա պատասխան լորձ նուբուսախեժը, ինչպես նաև լիգնինը, գլիկոզիդները, աղաղանյութերը, բույսերի որոշ գունանյութեր։ Անազոտ լուծամզուքային նյութերի պարունակությունը կերերում սովորոբար որոշում են սննդանյութերի ընդհանուր զանգվածից (100%) հանելով մարսելի պրոտեինի, ճարպի, թաղանթանյութի, մոխրի և ջրի պարունակությունը։ Անազոտ լուծամզուքային նյութերի քանակությունը կերում հաստատվում է վերլուծություններով (տես Կերերի վերլուծություն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։