Անաբենա
Անաբենա | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Anabaena
St. Vincent ех Bornet & Flah, 1886
| ||||||||||||
|
Անաբենա (լատ.՝ Anabaena), կապտականաչ ջրիմուռների ցեղ։ Հայտնի է 100, ՀՀ-ում՝ 10 տեսակ։ Տարածված է ամենուրեք։ Բնակվում է քաղցրահամ և աղի ջրերի պլանկտոնում, ջրամբարների ափերին, հողում։ Մարմինը թելանման է, ուղիղ կամ ոլորված։ Առաջացնում է լորձնային կամ փառանման գաղութներ։ Ազատ լողում է ջրում։
Որոշ տեսակներ զանգվածային բազմացման ժամանակ առաջացնում են ջրի «ծաղկում» և արտադրում նյութեր, որոնք թունավոր են ձկների և ջրլող թռչունների համար, իսկ որոշ տեսակներ յուրացնում են օդի ազատ ազոտը։ Անաբենան Սևանա լճում առաջացնում է ջրի «ծաղկունք»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |