Jump to content

Այրշիրյան տավարի ցեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այշիրյան տավար (պատկերազարդում)

Այրիշյան տավարի ցեղ (անգլ.՝ Ayrshire cattle), կաթնատու տավարի ցեղ։

Առաջացել է 18-րդ դարում, Շոտլանդիայի Այր կոմսությունում, տեղական տավարը հոլանդական և շորթհոռնյան ցեղերով բարելավելու միջոցով։

Այրիշյան տավարի ցեղը ցածրահասակ է, ունի ամուր ոսկրակազմ, խոր և լայն կրծքավանդակ, թեթև գլուխ՝ քնարաձև եղջույրներով։ Գույնը՝ կարմիր և խայտաբղետ, սպիտակ երանգով։ Ցուլերի կենդանի քաշը 650—750 կգ է, կովերինը՝ 450—500 կգ, կաթնատվությունը՝ 3500—4000 կգ (բարձրակիթներինը՝ 8000 կգ, ռեկորդայինը՝ 10000 կգ), կաթի յուղայնությունը՝ 3,8—4%:

Բուծվում է Ֆինլանդիայում, Ռուսաստանյում, Միացյալ Նահանգներում և այլուր։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այրշիրյան տավարի ցեղ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 354